Հայաստանի Հանրապետություն

Իրաքի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2000թ.: Նույն տարի Բաղդադում բացվել է ՀՀ դեսպանություն, իսկ 2001թ. Երևանում բացվել է Իրաքի դեսպանությունը: 2003թ. Իրաքում սկսած պատերազմի հետևանքով երկու երկրների դեսպանությունները ընդհատեցին իրենց գործունեությունը: 2010թ. հոկտեմբերից Հայաստանը վերաբացեց իր դեսպանությունը Իրաքում, իսկ 2012թ. վերաբացվեց Երևանում Իրաքի դիվանագիտական ներկայացուցչությունը:
https://www.mfa.am/hy/bilateral-relations/iq/