Ծննդյան թիվ՝ դեկտեմբերի 7, 1955թ․
Կրթություն՝ 1976-1983թթ. ԵՊՀ, Սանկտ-Պետերբուրգի համալսարան, լրագրություն
Աշխատանքային գործունեություն՝
1972-1974թթ. Կամոյի «Դիպոլ» ԱՄ բանվոր։
1984-1990թթ. ՀՀ հեռուստառադիո կոմիտե, քաղաքական տեսաբան, բաժնի վարիչ
1990-1995թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր թիվ 131 ընտրատարածքից։ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար։
1994-1995թթ. ԳԽ սահմանադրական հանձնաժողովի անդամ։
1990-1995թթ. ՀՅԴ պատգամավորական խմբի նախագահ։
1990-2008թթ. ՀՅԴ անդամ։
1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր թիվ 8 ընտրատարածքից։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
1999-2000թթ. ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության քարտուղար։
2000-2008թթ. ՌԴ, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս
2003թ. շնորհվել է 1-ին խորհրդական դիվանագիտական աստիճան
2008-2012թթ. քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
2012թ. մայիսի 31-ին ընտրվել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար։ 2013 թ. հոկտեմբերի 22-ին ներկայացրել է հրաժարական։
2015թ. սեպտեմբերի 17-ին հանդես է եկել հայտարարությամբ «Ժառանգություն» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու և խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին։
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն
Ընտանեկան դրություն՝
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։