Սարմեն Բաղդասարյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1965թ. հունիսի 9, ք. Մեղրի

Կրթություն՝ 1984-1991թթ.  Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ 

1997թ. Դիվանագիտական ակադեմիա, Կահիրե, Եգիպտոս

2002թ. Անվտանգության և պաշտպանության քոլեջ, Հռոմ, Իտալիա

 

Աշխատանքային գործունեություն՝

1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում։

1992-1993թթ. Ավագ մասնագետ, Կրոնի գործերի պետական խորհուրդ

1993թ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի երկրների վարչության կցորդ

1993-1995թթ. Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսության փոխհյուպատոս, Սիրիա

1995-1997թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի երկրների վարչության երկրորդ քարտուղար

1997-1998թթ. ՀՀ ԱԳՆ Հասարակայնության հետ հարաբերությունների վարչության տեղեկատվական բաժնի վարիչ

1998-1999թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

1999-2001թթ. Սիրիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդական, Դամասկոս

2001֊2003թթ. ՀՀ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության Վերլուծական բաժնի վարիչ

2003-2004թթ. Լիբանանում ՀՀ դեսպանության խորհրդական, Բեյրութ

2004-2014թթ. ՀՀ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության պետ

2014-2018թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության պետ

2018թ-ից Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը' էլ Քուվեյթ)

Դիվանագիտական աստիճան`

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար Լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն, արաբերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու դուստր և որդի:

Աշխատանքային գործունեությունը

Քուվեյթ
2018թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան