Անահիտ Հարությունյան

Ծննդյան թիվ՝  փետրվարի 23, 1975թ.

Կրթություն՝  1992-1997թթ. ԵՊՀ արևելագետ-բանասեր, թարգմանիչ (թուրքերեն)

Սեպտեմբեր-դեկտեմբեր 1998թ. Քլինգենդալի միջազգային հարաբերությունների ինստիտուտի դասընթացներ, Հաագա, Նիդերլանդներ

Մարտ-հոկտեմբեր 1999թ. Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, ԱՄՆ

Հունիս-հուլիս 2000թ. դիվանագիտական դասընթացներ, Կահիրե, Եգիպտոս

2000-2001թթ. Աթենքի համալսարան, մագիստրոսի կոչում

2005-2007թթ. Խուան Ռամոն Ֆերնանդեսի անվան լեզուների ուսուցման ինստիտուտ, Արգենտինա

Աշխատանքային գործունեություն՝

1997-1998թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի ռեֆերենտ

1998-2000թթ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի կցորդ

2000-2004թթ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի 3-րդ քարտուղար, 2001թ.-ից՝ նույն բաժնի վարիչ

2004-2005թթ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի 2-րդ քարտուղար

2005-2008թթ. Արգենտինայում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար

2008-2009թթ. ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժնի 2-րդ քարտուղար

2009թ. ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժնի 1-ին քարտուղար

2009-2010թ. ՀՀ Նախագահի աշխատակազմ

Հունիս-հուլիս 2010թ. ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժնի 1-ին քարտուղար

2010-2011թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմ

Հունվար-սեպտեմբեր 2011թ.  ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժնի 1-ին քարտուղար

2011-2014թթ. Բելգիայում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար

2014-2018թթ. ՀՀ ԱԳ նախարարի օգնական

Մայիս 2018թ. Շվեյցարիայում ՀՀ դեսպանության խորհրդական

Նոյեմբեր 2018թ. Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար

2019թ. ապրիլի 11-ից Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2021թ. հուլիսի 26-ից համատեղության կարգով Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա)

2021թ. օգոստոսի 26-ից համատեղության կարգով Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա)

2022թ. հունիսի 27-ից համատեղության կարգով Ճամայկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա)

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, թուրքերեն

Ընտանեկան կարգավիճակ`

Ամուսնացած չէ:

Աշխատանքային գործունեությունը

Ճամայկա (նստավայրը՝ Օտավա, Կանադա)
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Կուբայի Հանրապետություն (նստավայրը՝ Օտավա, Կանադա)
2021թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Դոմինիկյան Հանրապետություն (նստավայրը՝ Օտավա, Կանադա)
2021թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Կանադա
2019թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան