Արտակ Ապիտոնյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1971թ. օգոստոսի 26, Արմավիրի մարզ, գ. Ալաշկերտ

Կրթություն՝  1987-1992թթ. արաբագիտություն, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ

1991-1992թթ. Թունիսի Հաբիբ Բուրգիբա լեզուների ինստիտուտ (վերապատրաստում)

1993թ. Եգիպտոսի ԱԳՆ դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտ (դիվանագիտական երկարաժամկետ հատուկ դասընթացներ)

Աշխատանքային գործունեություն՝

1993-1995թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության կցորդ

1995-1997թթ. Եգիպտոսում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար

1997-1999թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության երրորդ քարտուղար

1998թ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն, խորհրդատու

1999-2002թթ. Լիբանանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

2002-2005թթ. ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ

2005-2008թթ. ՄԱԿ-ում (Ժնևի գրասենյակ) ՀՀ մշտական ներկայացուցչություն, խորհրդական

2008-2009թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության խորհրդական

2009-2013թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

2013-2018թթ. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

2014-2018թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

2019-2021թթ. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, արաբերեն 

Ընտանեկան դրություն՝

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Աշխատանքային գործունեությունը

Ֆինլանդիայի Հանրապետություն (նստավայրը՝ Ստոկհոլմ, Շվեդիայի թագավորություն)
2014-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Շվեդիայի թագավորություն
2013-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան