Արմեն Եդիգարյան

Ծննդյան թիվ և վայր՝ դեկտեմբերի 16, 1965թ․, ք․ Երևան

Կրթություն՝  1982-1987թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ինժեների որակավորմամբ։

1991-1993թթ․ ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնում ասպիրանտուրա

1993-1994թթ․ Հակամարտությունների վերլուծության և կարգավորման ինստիտուտ, ունկնդիր, Ջորջ Մեյսոնի համալսարան, Ֆրենֆաքս, ԱՄՆ

1996թ․ Զալցբուրգի սեմինար Ամերիկյան գիտությունների մասին, Զալցբուրգ

2001թ․ Սևծովյան տարածաշրջանի անվտանգության բարձրագույն գործառնական ծրագիր, Ջ.Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոց, Հարվարդի համալսարան

2005թ․ Ջորջ Ս․ Մարշալի անվան  անվտանգության հարցերի եվրոպական կենտրոն, եվրոպական անվտանգության մասին ծրագիր

2006թ․ Ֆոլկ Բերնադոտի ակադեմիա, Երկխոսության գործընթացների դյուրացում և միջնորդության ջանքեր դասընթաց

2006թ․ ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, գեներալների, սպաների և դեսպանների դասընթաց

Աշխատանքային գործունեություն՝

1987-1988թթ.  աշխատել է «Սոյուզգազպրոեկտ» նախագծային ինստիտուտում որպես ինժեներ։

1988-1991թթ.  աշխատել է Հասարակական կարծիքի ուսումնասիրության հետազոտական կենտրոնի (ВЦИОМ) հայաստանյան մասնաճյուղում որպես սոցիոլոգ։

1994-1997թթ.  ԵՊՀ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս

1994-1996թթ.  ՀՀ Արտաքին գործերի նախարարության ԱՄՆ և Կանադայի վարչության երրորդ քարտուղար

1996-1997թթ.  ՀՀ Արտաքին գործերի նախարարության ԱՄՆ և Կանադայի վարչության երկրորդ քարտուղար

1997-1999թթ.  Կանադայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

1997թ.  Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար

1999-2000թթ.  Կանադայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար

2000-2001թթ.  ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ամերիկայի վարչության պետ

2001-2005թթ.  Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

2005-2006թթ.  ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության խորհրդական

2006-2010թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ

2010-2017թթ․ Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար

2017-2020թթ․ ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ

2020թ․ հուլիսի 24-ից Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Պարգևներ՝

2008թ. նախագահի շնորհակալագիր

2009թ․ և 2012թ.արտաքին գործերի նախարարի շնորհակալագիր

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Աշխատանքային գործունեությունը

Բուլղարիայի Հանրապետություն
2020թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան



ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2010-2017թթ. Մշտական ներկայացուցիչ