Ծննդյան թիվ և վայր՝ 1972թ. մայիսի 10, ք․ Երևան
Կրթություն՝ 1990-1996թթ. ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ
2000թ. Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (Բոստոն, ԱՄՆ)
2005թ. Դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտ (Կահիրե, Եգիպտոս)
Աշխատանքային գործունեություն՝
1995-1997թթ. Երևանի նախագծային ինստիտուտ, թարգմանիչ
1997-1999թթ. ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի կցորդ
1999-2000թթ. ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի 3-րդ քարտուղար
2001-2004թթ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, հյուպատոս
2004-2006թթ. ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի 2-րդ քարտուղար
2006-2010թթ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն, հյուպատոս
2013-2015թթ. ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի 1-ին քարտուղար
2015-2018թթ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության 1-ին քարտուղար
2018-2021թթ. ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի վարիչ
2021թ. հունվարի 27-ից Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ունի երեք երեխա: