Ծննդյան թիվ և վայր՝ 1969թ. հուլիսի 5, ք․ Երևան
Կրթություն՝ 1986-1993թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արաբերեն լեզվի և գրականության մասնագետ
Աշխատանքային գործունեություն՝
1995-1996թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության ԱՊՀ երկրների բաժնի կցորդ
1996-1997թթ. Ուկրաինայում ՀՀ դեսպանության երրորդ, այնուհետև՝ երկրորդ քարտուղար
1997-1998թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության ԱՊՀ երկրների բաժնի պետի պաշտոնակատար
1998-1999թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության ԱՊՀ երկրների բաժնի պետ
1999-2001թթ. ՀՀ ԱԳՆ անվտանգության և սպառազինությունների վերահսկողության վարչության անվտանգության գծով համագործակցության բաժնի պետ
2001-2004թթ. Վրաստանում ՀՀ դեսպանություն, խորհրդական
2004-2006թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության մամուլի հետ կապերի բաժնի պետ
2006-2008թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ, մամուլի քարտուղար
2008-2013թթ. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, արտաքին հարաբերությունների պատասխանատու
2013-2019թթ. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
2019-2020թթ. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
2021թ. հունիսի 1-ից Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)
2023թ. մայիսի 19-ից համատեղության կարգով Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)
Դիվանագիտական աստիճան`
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Օտար լեզուներ՝
ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն և արաբերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու որդի և դուստր:
Մոլդովայի Հանրապետություն (նստավայրը՝ Կիև, Ուկրաինա)
2023թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Ուկրաինա
2021թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան