Արմեն Սարգսյան

Ծննդյան թիվ և վայր՝  հունվարի 6, 1974թ․, ք. Ալավերդի

Կրթություն՝   1991-1997թթ. ԵՊՀ, արևելյան լեզուներ և գրականություն, արաբագետ-բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, թարգմանիչ

1995-1996թթ. Կահիրեի համալսարանի արաբական գրականության և պատմության ֆակուլտետ

1997-2000թթ.  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա

1998-2000թթ. ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա

2004թ. Ջ. Մարշալի անվան կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթաց (Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիա)

Աշխատանքային գործունեություն՝

1997-1998թթ. ՀՀ ԱԳՆ Հասարակայնության հետ հարաբերությունների բաժանմունքի տեղեկատվության բաժնի ռեֆերենտ    

1998-2000թթ.  ՀՀ ԱԳՆ Հասարակայնության հետ հարաբերությունների բաժանմունքի կցորդ

2000-2001թթ.  ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի կցորդ      

2001-2004թթ.  Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության 3-րդ քարտուղար

2004-2005թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 3-րդ քարտուղար

2005-2006թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 2-րդ քարտուղար

2006-2007թթ. Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար

2007-2008թթ․ Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար

2008թ․ ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 1-ին քարտուղար

2010թ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Արաբական երկրների և Իսրայելի բաժնի 1-ին քարտուղար

2010-2012թթ. Քուվեյթում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար

2012-2015թթ. Քուվեյթում ՀՀ դեսպանության խորհրդական

2015-2017թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների և Իսրայելի բաժնի խորհրդական

2016թ. օգոստոս-2017թ. հունվար Սիրիայում ՀՀ դեսպանության խորհրդական

2017-2021թթ.  Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս

2021թ. սեպտեմբերի 13-ից Կատարի Պետությունում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Դոհա)

Պարգևներ՝

ՀՀ նախագահի կողմից՝ «Մխիթար Գոշ» մեդալ

ՀՀ ԱԳՆ կողմից՝ «Ջոն Կիրակոսյան» հուշամեդալ

ՀՀ ՊՆ կողմից՝ «Անդրանիկ Օզանյան» մեդալ

ՌԴ ՊՆ կողմից՝ «Սիրիայում ռազմական օպերացիայի մասնակից» մեդալ, «Սիրիայում խաղաղապահ առաքելության մասնակից» մեդալ, «Սիրիայում ՌԴ զինված ուժերի հակաահաբեկչական օպերացիայի 5-ամյա տարելից» մեդալ և «Մարտական համագործակցության ամրապնդման» մեդալ

Սիրիայի ՊՆ կողմից՝ «Համագործակցության» մեդալ

«Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկյա հուշամեդալ

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, արաբերեն

Ընտանեկան դրություն՝

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Աշխատանքային գործունեությունը

Կատարի պետություն
2021թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան



Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
2017-2021թթ. Գլխավոր հյուպատոս