Վիկտոր Ենգիբարյան

Ծննդյան թիվ և վայր՝  հուլիսի 11, 1981թ․, ք․ Թալին

Կրթություն՝  1998-2002թթ. ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ, սոցիոլոգիայի բաժին, բակալավրիատ

2002-2004թթ. Ռուր-Բոխումի համալսարան, Սոցիալական գիտությունների ֆակուլտետ, Եվրոպագիտություն և միջազգային կորպորացիաների կառավարում, մագիստրոսական ծրագիր, Գերմանիա

2002-2003թթ. Հագենի հեռակա համալսարան, Ռեգիոնալացում, գլոբալացում և եվրոպականացում, հեռավար դասընթաց, Գերմանիա

2018թ. Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոց, Թաֆթսի համալսարան, ԱՄՆ

Աշխատանքային գործունեություն՝

2002-2004թթ. Հայ ակադեմիականների միություն 1860 վարչության անդամ, Գերմանիա

2005-2006թթ. Միացյալ ազգերի զարգացման ծրագիր մարդասիրական ականազերծման ծրագիր (ՀՀ ՊՆ, ԵՄ), տվյալների կառավարման մասնագետ

2008-2010թթ. Հազարամյակի մարտահրավերներ ծրագիր, կառավարման խորհրդի անդամ

2011-2013թթ. Գերմանական համագործակցության միջազգային գործակալություն, ծրագրերի համակարգող, միջազգային համագործակցության հարցերով խորհրդատու

2005-2018թթ. Հայաստանի եվրոպական շարժում ՀԿ, Միջազգային եվրոպական շարժման հայաստանյան խորհուրդ, նախագահ

2018թ. Երևանի ավագանու անդամ, «Ելք» խմբակցություն

01.2019թ.-07.2021թ. ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, Եվրոնեսթ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար (2021թ.), ՀՀ-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար, ՆԱՏՕ-ի ԽՎ ասոցացված պատվիրակության անդամ, Եվրոպական խորհրդարան-ՀՀ ԱԺ գործընկերության և համագործակցության հանձնաժողովի անդամ

2021թ. նոյեմբերի 5-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)

2022թ. հունիսի 10-ից համատեղության կարգով Լիխտենշտայնի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն, գերմաներեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

Աշխատանքային գործունեությունը

Լիխտենշտեյն (նստավայրը՝ Բեռլին, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
2021թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան