Հովհաննես Իգիթյան

Ծննդյան թիվ և վայր՝  ապրիլի 14, 1960թ․, Հադրութ, ԼՂԻՄ (ԽՍՀՄ)

Կրթություն՝  1977-1982թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ՀՊՃՀ) ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետ

1980-1981թթ. ՀՊՃՀ Սոցիալական հետազոտությունների դպրոցի գիտական թարգմանության դասընթացներ (անգլերեն)

1990թ. «Ազատ շուկայական հարաբերություններ», «Պետական-մասնավոր համագործակցության կարգավորում», «Արհմիությունների դերը Ֆրանսիայում» քաղաքագիտության և տնտեսագիտության դասընթացներ (Սորբոնի համալսարան, Փարիզ)

1992-1993թթ. «Դիվանագիտական և հյուպատոսական ծառայություն», «Դիվանագիտական արարողակարգ» ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի դասընթաց

2004-2006թթ. Ֆրանսիայի ֆինանսների նախարարության և Ֆրանսիայի հարկային ծառայության համատեղ կազմակերպած դասընթացներ, Փարիզ

Աշխատանքային գործունեություն՝

1981-1984թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքների բաժնի լաբորանտ, ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող

1984-1988թթ. ԵրՊի գիտահետազոտական աշխատանքների բաժնի «Էլեկտրական մեքենաների դիագնոստիկայի» գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ավագ գիտաշխատող

1988-1990թթ. ԵրՊի «Վերգետնյա արագընթաց տրանսպորտ» գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող

1990-1995թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ

1995-1999թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Հանրապետություն» խմբակցության անդամ

1999-2002թթ. Երևանի «Կենտրոն» համայնքի թաղապետարանի իրավախորհրդատու

2003-2018թթ. Հայաստանում ԵՄ առևտրի պալատի գործադիր տնօրեն

2003-2008թթ. ԵՄ «ՏԱՍԻՍ» ծրագրի մի շարք նախագծերի փորձագետ

2004-2005թթ. «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն

2006-2012թթ. «107 Պրոմենադ» անշարժ գույքի գործակալության միջազգային նախագծերի մենեջեր (Ֆրանսիա)

2007-2011թթ. «Եվրոպոլիս» ՍՊԸ միջազգային նախագծերի մենեջեր (Ղազախստան)

2012-2017թթ. «Վինսի Գրուպ»-ի խորհրդական (Ֆրանսիա)

2014-2015թթ. «ՖԻԱԲՍԻ» (Համաշխարհային անշարժ գույքի ֆեդերացիա), նախագահի խորհրդական (Ֆրանսիա)

2015-2016թթ. «ՀԱՐՔՈ Գրուպ»-ի ներկայացուցիչ (Բելգիա)

2019-2021թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

2022թ. փետրվարի 22-ից Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Աշխատանքային գործունեությունը

Լիտվայի Հանրապետություն
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան