Համլետ Գասպարյան

1950-2021թթ.

Ծննդյան վայր՝  գ․ Աչաջուր 

Կրթություն՝  1974թ. ավարտել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը:

 

 

Աշխատանքային գործունեություն՝

Խորհրդային տարիներին աշխատել է տպարաններում և հրատարակչական տներում որպես սրբագրիչ և հրատարակչական խմբագիր:

1988թ. աշխատակցել է անկախ հրատարակություններին և թերթերին («Հայ Դատ», «Հայ Աշխարհ»):

1989-1990թթ. մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը, դարձել նրա առանցքային աշխատակիցներից մեկը` մինչև 1995թ. ապրիլը վարելով օրաթերթի խմբագրի պաշտոնը:

Այդ ընթացքում մասնագիտական գործուղումների և ստաժների է մեկնել ԱՄՆ (1991թ.) և Ֆրանսիա (1993թ.և 1995թ.), որպես լրագրող բազմիցս լուսաբանել հայկական պատվիրակությունների արտասահմանյան այցելությունները:

1995թ. աշխատանքի է անցել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում:

1995-1996թթ. գործուղման է մեկնել Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

1996-1997թթ. առաջին քարտուղար  ԱԳՆ Եվրոպայի վարչությունում

1997-1998թթ. Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն 

1999-2002թթ. գործուղվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն որպես խորհրդական:

2002-2003թթ. ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչությունում խորհրդական, այնուհետև նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ, Մամուլի և տեղեկատվության վարչության պետ:

2005թ. շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

2006-2010թթ. Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, դեսպանորդ

2008-2009թթ․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, գործերի ժամանակավոր հավատարմատար

2010-2017թթ․ Ռումինիայում ՀՀ դեսպան

2014-2017թթ․ Չեռնոգորիայում ՀՀ դեսպան

2017-2021թթ. ՀՀ նախագահի խորհրդական

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Աշխատանքային գործունեությունը

Չեռնոգորիայի Հանրապետություն (նստավայրը՝ Բուխարեստ, Ռումինիա)
2014-2017թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ռումինիա
2010-2017թթ. Արտակարգ և լիազոր դեսպան