Արեգ Հովհաննիսյան

Ծննդյան թիվ և վայր՝ հունվարի 5, 1965թ․, ք․Երևան

Կրթություն՝ 1982-1987թթ․ Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ 1983-1984թթ․ ԵՊՀ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, անգլերենի թարգմանիչ               

 

 

Աշխատանքային գործունեություն՝   

1988-1991թթ․ արաբերեն լեզվի թարգմանիչ՝ ԽՍՀՄ զինված ուժեր (Տրիպոլի, Լիբիայի Ժողովրդական Սոցիալիստական Արաբական Ջամահիրիյա)

1992-1993թթ․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ

1993թ․ ՀՀ Արտաքին գործերի նախարարության երրորդ քարտուղար

1993-1996թթ․ Եգիպտոսում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար, երկրորդ քարտուղար

1996-1997թթ․ ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության երկրորդ քարտուղար

1997-1998թթ․ ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

1999-2001թթ․ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, գլխավոր հյուպատոս

2001-2006թթ․ Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2006-2007թթ․ ՀՀ ԱԳՆ խորհրդական

2007-2010թթ․ ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ

2010-2013թթ․ ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության պետ

2013-2017թթ․ Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ

2017-2021թթ․ ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի վարչության պետ

2021թ․ փետրվարի 16-ից Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)

Գործունեությունը միջազգային կազմակերպություններում՝

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական սեպտեմբեր - դեկտեմբեր,Նյու-Յորք, 2007թ․                                       

ՄԱԿ-ի տարբեր գագաթնաժողովներում, խորհրդաժողովներում հայկական պատվիրակության անդամ (որոշ դեպքերում Հայաստանի միանձնյա ներկայացուցիչ),

Մերձավոր Արևելքում, Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներում, Եվրոպայում և ԱՄՆ-ում ավագ պաշտոնյաների համար նախատեսված տարբեր սեմինարների, աշխատաժողովների մասնակից

ԱՊՀ տարածքում ԵԱՀԿ, ԺՀՄԻԳ ընտրական դիտորդական մի շարք առաքելությունների մասնակից

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան 

Օտար լեզուներ՝                             

Անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն                                          

Պարգևներ՝                         

1988թ․ «Զինված ուժերի 70-ամյակ» մեդալ

2006թ․ «Գրանդ օֆֆիսեր» շքանշան՝ շնորհված Լիբանանի նախագահի կողմից

2006թ․ «Կիլիկիո ասպետ»՝ շնորհված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կողմից

2006թ․ «Սբ․Վարդան» շքանշան՝ շնորհված Հայ Կաթոլիկ Պատրիարքի  կողմից

Աշխատանքային գործունեությունը

Ճապոնիա
2021թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Լիբանանի Հանրապետություն
2001-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
1998-2001թթ. Գլխավոր հյուպատոս