Ծննդյան թիվ և վայր՝ 1967թ. մայիսի 6, ք․ Նովոսիբիրսկ
Կրթություն՝ 1984-1991թթ. սովորել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում:
Աշխատանքային գործունեություն՝
1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1992-1995թթ. եղել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության կցորդ, 3-րդ քարտուղար, 2-րդ քարտուղար, բաժնի վարիչ:
1995-1998թթ. եղել է Իրանում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար, հյուպատոս:
1998-2000թթ. եղել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ:
2000-2003թթ. եղել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, հյուպատոս:
2003-2011թթ. եղել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ:
2010թ. շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
2010թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով:
2011-2018թթ. Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայր՝ Պրահա)
2012-2018թթ․ Սլովակիայում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայր՝ Պրահա)
2018-2021թթ. Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)
Օտար լեզուներ՝
անգլերեն, ռուսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ուկրաինա
2018-2021թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Սլովակիայի Հանրապետություն (նստավայրը՝ Պրահա, Չեխական Հանրապետություն)
2012-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Չեխական Հանրապետություն
2011-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան