Արսեն Սհոյան

Ծննդյան թիվ և վայր՝  մարտի 20, 1972թ., ք․ Երևան

Կրթություն՝ 1989-1994թթ․ Մոսկվայի սննդի արդյունաբերության պետական ինստիտուտ

1994-1996թթ․ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից ժողտնտեսագիտական ակադեմիա

1998-2002թթ․ Երևանի Պետական Համալսարան, Իրավաբանական ֆակուլտետ

2000թ․ Հարվարդի համալսարանի կոնֆլիկտների կառավարման կենտրոն

2001-2002թթ․ Թբիլիսյան Քաղաքական հետազոտությունների դպրոց (Թբիլիսի-Ստրասբուրգ)

2002-2003թթ․ Մոսկովյան Քաղաքական հետազոտությունների դպրոց (Մոսկվա-Գոլիցինո)

Աշխատանքային գործունեություն՝

1988-1994թթ. Կոպերատիվ «Լոռեն» (տնտեսագետ)

1994-1996թթ. ՌԴ կառավարությանը կից ժողտնտեսագիտական ակադեմիա (հայցորդ), գիտական աստիճան՝ տնտեսագիտության թեկնածու

1996-1998թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ

1996-1997թթ. Ղեկավար-նախարարի օգնական

1997-1998թթ. Օպերատիվ հարցերով նախարարի օգնական

1998-1999թթ. ՀՀ Նախագահի ռեֆերենտ

1999-2003թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի Տնտեսագիտական վարչության պետի տեղակալ

2003-2007թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի Տնտեսագիտական վարչության պետ

2002-2011թթ․ «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

2002-2009թթ․ ՀՀ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ

2005թ․ շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

2007- 2011թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի Փորձագիտական-վերլուծական վարչության պետ

2009-2011թթ․ ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի անդամ

2011-2016թթ․ Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան

2016թ-ից ՀՀ ԱԳՆ մշակույթի և հումանիտար համագործակցության վարչության պետ

Դիվանագիտական աստիճան՝

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Պարգևներ՝

Բուլղարիայի Հանրապետության «Ստարա Պլանինա» առաջին աստիճանի շքանշան

«Մոսկվա քաղաքի հետ միջազգային համագործակցության զարգացման համար» մեդալ

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, բուլղարերեն, անգլերեն

Ընտանեկան դրություն՝

Ամուսնացած է, ունի որդի և դուստր։

Աշխատանքային գործունեությունը

Բուլղարիայի Հանրապետություն
2011-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան