Ծննդյան թիվ և վայր ՝ 1949թ. ապրիլի 24, ք․ Երևան
Կրթություն՝ Ավարտել է Երևանի պետական համալսարանը` փիլիսոփայի որակավորմամբ:
Փիլ․ գիտ․ թեկնածու, դոցենտ։
1972-1975թթ․ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում։
Աշխատանքային գործունեություն՝
1976-1977թթ․ դասավանդել Բրյուսովի անվ. մանկավարժական ինստիտուտում։
1977-1990թթ․ դասավանդել է ԵՊՀ-ում:
Եղել է ՀՀ ԳԽ մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Առաջին անկախ խորհրդարանի՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և Նախագահության անդամ, հետագայում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
1990-1995թթ․ ՀՀ Սահմանադրական հանձնաժողովի անդամ և Ազգային Եկեղեցական ժողովի պատվիրակ։
1995 -1997թթ․ Սլովակիայում և Ավստրիայում ՀՀ դեսպան ԵԱՀԿ –ում և ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ
1996-1997թթ․Չեխիայում ՀՀ դեսպան
1997-2001թթ․ Գերմանիայում ՀՀ դեսպան
2002-2017թթ․ մի շարք պաշտոններ է վարել ՀՀ ԱԳՆ-ում
2007-2010թթ․ Վիեննայում ՀՀ դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար
2010-2017թթ․ ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանայի և Աֆրիկայի վարչության պետ
Այլ գործունեություն՝
Ավելի քան հիսուն գիտական՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն հրապարակումների հեղինակ է, որոնց թվում՝ «Հասկացման անխուսափելիությունը. Դրվագներ փիլիսոփայական հերմենևտիկայի և կազմաքանդման պատմությունից» (Եր., 2015) և «Չարենցի ժամանակը (Ոգու մասին)» (Եր., 2017) մենագրությունները։
1993-ին հիմնադրել է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը (ՀՀՀԿ), որի նախագահն է մինչ այժմ։ ՀՀՀԿ երկու տարեգրքերի՝ «Ինքնություն» (Եր., 1995) և «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին. Ինքնություն - 2» (Եր., 2005) կազմողն է և գլխավոր խմբագիրը։
Փիլիսոփայության գծով քսան տեսադասախոսություններից բաղկացած դասընթացի հեղինակ է (ցուցադրված է Boon.TV համացանցային հարթակում):
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
1997-2001թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Չեխական Հանրապետություն
1996-1997թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Ավստրիայի Հանրապետություն
1995-1997թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Հունգարիա (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
1995-1997թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Սլովակիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
1995-1997թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1995-1997թթ. Մշտական ներկայացուցիչ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1995-1997թթ. Մշտական ներկայացուցիչ