1944-1997թթ․
Ծննդյան վայր՝ ք․ Կամիշլի, Սիրիա
Կրթություն՝ Սկզբնական կրթությունը ստացել է Կամիշլի հայկական վարժարանում, ապա տեղափոխվել է Բեյրութ և ուսանել Անթիլիասի Դպրեվանքում:
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ասպիրանտուրան։
Աշխատանքային գործունեություն՝
Աշխատել է Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում:
Նրա` Դավիթ Զեյթունցու քերականական աշխատություններին նվիրված ուսումնասիրությունը, որը պաշտպանության ներկայացվեց որպես թեկնածուական ատենախոսություն և հետո հրապարակվեց առանձին գրքով, արժանացել է գիտական մտավորականության բարձր գնահատականին:
1985թ-ից Վազգեն Ա. Կաթողիկոսի կողմից նշանակվել է «Էջմիածին» ամսագրի խմբագիր Խմբագրական և գիտական աշխատանքներին զուգահեռ ծավալել է մանկավարժական, հրատարակչական, թարգմանչական, բարեգործական գործունեություն։
Դասավանդել է գրաբար Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։
Մասնակցել է Աստվածաշնչի աշխարհաբար թարգմանության աշխատատար գործին։
Ստեղծել է «Գայանե Մանուկյան-Մելքոնյան» կրթական, բարեգործական հիմնադրամը:
1994-1996թթ. Լիբանանում ՀՀ գործերի հավատարմատար
1996-1997թթ. Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Լիբանանի Հանրապետություն
1996-1997թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Լիբանանի Հանրապետություն
1994-1996թթ. Գործերի հավատարմատար