Արա Հակոբյան

Ծննդյան թիվ և վայր`  1962թ. նոյեմբերի 3, ք. Երևան

Կրթություն՝   1979-1984թթ.  Երևանի Պետական  Համալսարանի Ֆիզիկայի  ֆակուլտետ

1991-1993թթ.  Հայաստանի ամերիկյան համալսարան, գործարար կառավարման մագիստրոսի աստիճան                                                                     

 

Աշխատանքային գործունեություն՝

1986-1987թթ.  Ինժեներ, ԵՊՀ «Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկա» ԳՀԻ

1987-1991թթ. Քվանտային էլեկտրոդինամիկայի ամբիոնում գիտաշխատող, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ

1991-1993թթ.  Արտադրամասի պետ, փոքր  ձեռնարկության փոխտնօրեն, գիտական թեմայի ղեկավար, ԵՊՀ «Լազերային տեխնիկա» ԳԱՄ

1994թ.  Արտաքին առևտրի քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ

1994-1996թթ. Արտաքին առևտրի քաղաքականության բաժնի   գլխավոր մասնագետ, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

1996-1997թթ.  Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱձԿ) հետ համագործակցության բաժնի պետ, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

1997-1999թթ.  ԱՀԿ վարչության պետ, ՀՀ  արդյունաբերության և  առևտրի նախարարություն

1999թ. Միջազգային կազմակերպությունների համագործակցության գլխավոր վարչության պետ, ՀՀ  արդյունաբերության և առևտրի նախարարություն

1999-2000թթ.  Միջազզային կազմակերպությունների համագործակցության, օրենսդրության և իրավաբանական գլխավոր վարչության պետ, ՀՀ  արդյունաբերության և առևտրի նախարարություն

1999-2000թթ.  «Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն»-ի (AEPLAC) գործադիր տնօրեն, ՀՀ  արդյունաբերության և առևտրի նախարարություն

2000-2001թթ.  Տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների վարչության տնտեսական հարցերով մասնագետ, Առևտրի համաշխարհային Կազմակերպություն

2001-2003թթ.  ՀՀ պետական գույքի նախարարություն, Նախարարի տեղակալ

2003-2005թթ. Վարչության պետի տեղակալ, ՀՀ  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

2005-2008թթ. ՀՀ  վարչապետի խորհրդական՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցերով

2009-2015թթ․ Հնդկաստանի Հանրապետությունում և Նեպալում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)

2010-2015թթ․ Շրի Լանկայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)

2011-2015թթ․ Մալայզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)

2011-2013թթ․ Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Պարգևներ՝

2004թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, 2006թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Օտար լեզուներ՝                      

Անգլերեն, ռուսերեն

Ընտանեկան դրություն՝

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Աշխատանքային գործունեությունը

Ինդոնեզիայի Հանրապետություն (նստավայրը՝ Նյու Դելի, Հնդկաստանի Հանրապետություն)
2011-2013թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Մալայզիա (նստավայրը՝ Նյու Դելի, Հնդկաստանի Հանրապետություն)
2011-2015թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (նստավայրը՝ Նյու Դելի, Հնդկաստանի Հանրապետություն)
2011-2015թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն (նստավայրը՝ Նյու Դելի, Հնդկաստանի Հանրապետություն)
2010-2015թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Հնդկաստանի Հանրապետություն
2009-2015թթ. Արտակարգ և լիազոր դեսպան