Ծննդյան թիվ և վայր՝ հունվարի 13, 1981թ., ք. Վանաձոր
Կրթություն՝ 2002թ. Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավր
2006թ. Վարշավայի մարդու իրավունքների բարձրագույն դասընթաց, Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում
2007թ. ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության մագիստրատուրա, իրավագիտության մագիստրոսի աստիճան
2010թ. Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոց, Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոս (ԱՄՆ)
2009-2010թթ. Մինեսոտայի համալսարան, Humphrey Fellowship ծրագրի շրջանավարտ (ԱՄՆ)
2013թ. «John Smith Trust» հիմնադրամի շրջանավարտ (Միացյալ Թագավորություն)
2016թ. Ստենֆորդի համալսարան, Դրեյփըր Հիլզի ժողովրդավարության ու զարգացմանը նվիրված ծրագրի շրջանավարտ (ԱՄՆ)
2017թ. Միջազգային առաջնորդության ծրագրի շրջանավարտ (Միացյալ Թագավորություն)
Աշխատանքային գործունեություն՝
2001 թվականից սկսած մասնագիտացել է մարդու իրավունքների պաշտպանությամբ և ներգրավվել է ՀՀ-ում ժողովրդավարությունն ամրապնդելու և քաղաքացիական հասարակությունը կայացնելու գործում:
2001-2003թթ. «Մեդիա Գրուպ» լրատվական ՀԿ իրավաբանական բաժնի ղեկավար
2005թ. ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ, իսկ 2006թ.-ին՝ այդ խմբի նախագահ
2005-2012թթ. անդամակցել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբին:
Մարդու իրավունքների մասնագիտացմամբ փաստաբան է՝ սկսած 2008թ-ից և «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ 2010թ-ց: Աշխատել է որպես իրավախորհրդատու՝ պաշտպանելով քաղաքացիներին դատարանում, վարել ռազմավարական դատավարություններ ինչպես ներպետական ատյաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
2010-2012թթ. «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ազգային փորձագետ
2012-2021թթ. ՀՀ ԱԺ 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, 7-րդ գումարման ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար
2015թ-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ
Խորհրդարանական աշխատանքի տարիներին եղել է ՀՀ ԱԺ հետևյալ մշտական հանձնաժողովների, ինչպես նաև միջխորհրդարանական կառույցների անդամ՝
2018-2021թթ. պատվիրակության կազմում Հայաստանը ներկայացրել է ԵԽԽՎ-ում:
Անդամակցել է ԵԽԽՎ հետևյալ հանձնաժողովներին՝
2021թ. դետկեմբերի 17-ից ներգրավված է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում:
2022թ. մարտի 14-ից հատուկ հանձնարարություններով դեսպան
Այլ տեղեկություններ՝
1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Գիտական մի շարք հոդվածների, վերլուծական ձեռնարկների և մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցների հեղինակ և համահեղինակ է:
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:
Ծննդյան թիվ և վայր՝ ապրիլի 22, 1964թ., ք. Երևան
Կրթություն՝ 1981-1986թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, մեքենայացման ֆակուլտետ, ինժեներ-մեխանիկ
1986-1989թթ. «Հայգյուղմեքենայացում» ԳԱՄ, ասպիրանտ
1994թ. Նյու-Յորքի Ամերիկյան բանկային գործի ինստիտուտ, վերապատրաստում
1998թ. Շվեյցարիայի Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոն, վերապատրաստում
2000թ. Բանկային ոլորտի վերաբերող միջազգային սեմինարներ, գիտաժողովներ, կոնֆերանսներ
2000-2020թթ․ բանկային ոլորտին վերաբերող միջազգային սեմինարներ, գիտաժողովներ, կոնֆերանսներ
2001թ. Տորոնտոյի վերին ղեկավարության միջազգային կենտրոն, վերապատրաստում
2002թ. Միջազգային ֆինանսների ճապոնական կենտրոն, վերապատրաստում
Աշխատանքային գործունեություն՝
1986թ. օգոստոս-դեկտեմբեր «Հայգյուղտնտմեքենայացում» ԳԱՄ, ինժեներ-կոնստրուկտոր
1987-1989թթ. «Գլխհայջրշին» տրեստ, երկրորդ կարգի ինժեներ
1989-1991թթ. «Երևան» բանկ, մասնագետ, բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ, վարչության պետ, վարչության անդամ
1991-1997թթ. «Հայինվեստբանկ» ՓԲԸ վարչության նախագահ
1997-1999թթ. Կենտրոնական բանկի խորհրդի անդամ
1999-2000թթ. «Հայինվեստբանկ» ՓԲԸ, խորհրդի նախագահի ֆինանսների գծով խորհրդական
2000-2001թթ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական
2001-2003թթ. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
2003թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական
2003-2008թթ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
2008թ. Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ)
2008-2020թթ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
2020թ. հունիսի 16-ից հատուկ հանձնարարություններով դեսպան
2021թ. հուլիսի 15-ից Տնօրենների հայկական ինստիտուտի Խորհրդի նախագահ
Այլ գործունեություն՝
1998-2008թթ․ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տնօրենների խորհրդում ՀՀ տնօրեն
2001-2020թթ․ գերմանական KfW բանկի հետ համատեղ ստեղծված «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրերի կառավարման գրասենյակի դիտորդ խորհրդի համանախագահ
2008-2018թթ․ Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում ՀՀ փոխկառավարիչ
2008-2020թթ․ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարիչ
2008-2020թթ․ «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ
2008-2020թթ․ Միջպետական բանկի խորհրդի անդամ
2017-2019թթ․ Միջպետական բանկի խորհրդի նախագահ
2018թ․ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարիչ
2020թ-ից Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդումՀՀ կառավարիչ
Որպես կենտրոնական բանկի նախագահ հանդիսացել է «Ազգային հիփոթեկային ընկերություն» ՈւՎԿ, «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ, «ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» վարկային բյուրոյի, «ԱրՔա» Ազգային վճարահաշվարկային համակարգի, «Հայինկասացիա» ՓԲԸ խորհրդի նախագահ, Հայաստանի ֆոնդային բորսայի խորհրդի անդամ։
Կազմակերպել է մի շարք միջազգային նշանակության գիտաժողովներ, կոնֆերանսներ, բազմակողմ հանդիպումներ և բանակցություններ Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում։
Պարգևներ՝
2009թ․ և 2010թ․ Պատվավոր պատվոգիր՝ ԵՎՐԱԶԵՍԻ ինտեգրացիոն կոմիտեին առընթեր Արժեթղթերի շուկայի կարգավորման գծով լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի խնդիրների իրականացմանը ակտիվ մասնակցության, բարձր պրոֆեսիոնալիզմի և անձնական ներդրման համար
2011թ. Անանիա Շիրակացու մեդալ
2011թ․ «Վաչագան Բերպաշտ» մեդալ
2015թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
2017թ․ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
2019թ․ «Ռազմական համագործակցության համար» մեդալ
2020թ․ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից պատվոգիր՝ արդյունավետ համագործակցության համար
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Ծննդյան թիվ և վայր՝ դեկտեմբերի 7, 1965թ․, ք․ Երևան
Կրթություն՝ 1981-1989 թթ. Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ
1990-1993 թթ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ՝ ասպիրանտուրա
1984-1986թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
Աշխատանքային գործունեություն՝
1993-1996թթ. ՀՀ ԱԳՆ, Քաղաքական ծրագրավորման ու Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչությունների պաշտոնավար, երրորդ քարտուղար
1996-1997թթ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ
1997-2001թթ. ԼՂՀ ԱԳՆ համակարգ, ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում
2002-2005թթ. ՀՀ ԱԳՆ համակարգ, ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության ղեկավար
2005-2010թթ. ՀՀ մշտական ներկայացուցիչ Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում
2010-2012թթ. ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ
2012-2018թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարար
2018-2020թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
2019-2020թթ. հատուկ հանձնարարություններով դեսպան
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն, թուրքերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Ծննդյան թիվ և վայր՝ 1959թ. հունիսի 21, ք․ Ստեփանակերտ
Կրթություն՝ 1982թ. ավարտել է ԵՊՀ Արևելագիտական ֆակուլտետի արաբական բաժինը:
1986-1989թթ. սովորել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում:
Աշխատանքային գործունեություն՝
1981-1982թթ. ՍՍՀՄ պաշտպանության նախարարությունում արաբերենի թարգմանիչ
1983-1983թթ. Ստեփանակերտի կենցաղային սպասարկման կոմիտեի մարմնի հրահանգիչ
1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում` որպես զինվորական թարգմանիչ
1989-1991թթ. ՍՍՀՄ պաշտպանության նախարարությունում թարգմանիչ
1992-1993թթ. ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում կրտսեր գիտաշխատող
1992-1993թթ. ՀՀ հեռուստատեսության պետական վարչությունում արաբերենի թարգմանիչ
1993- 1994թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների արաբական բաժնում 3-րդ քարտուղար
1994թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների արաբական բաժնում 2-րդ քարտուղար
1994թ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնակատար
1994-1998թթ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս
1998-2004թթ. Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
1998թ. շնորհվել է «Արտակարգ և լիազոր դեսպան» դիվանագիտական աստիճան
2000-2005թթ․ համատեղության կարգով նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
2005թթ. ՀՀ ԱԳՆ աշխատակազմի խորհրդական
2005-2010թթ. Թունիսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2005թ-2010թթ. համատեղության կարգով նշանակվել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
2010-2018թթ․ հատուկ հանձնարարություններով դեսպան
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, արաբերեն, գերմաներեն
Ընտանեկան դրություն՝
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։
Ծննդյան թիվ և վայր՝ հունիսի 22, 1957թ․, ք․ Ստեփանակերտ
Կրթույթուն՝ 1974թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը:
1979թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը:
2003թ. Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտոր
Աշխատանքային գործունեություն՝
1980թ. աշխատել է «Սովետական Ղարաբաղ» թերթում` սկզբում որպես թղթակից, իսկ 1981թ.-ից` գլխավոր խմբագրի տեղակալ:
1988 թվականից Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է եղել, իր քաղաքական հայացքների համար բազմիցս ենթարկվել է բերման և տնային կալանքի:
Ադրբեջանա-ղարաբաղյան զինված հակամարտության առաջին ամիսներին աշխատել է ռազմաճակատում իբրև ռազմական լրագրող:
1992թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր:
1992թ. սեպտեմբերին նշանակվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական: Միաժամանակ կատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման բանակցություններում ԼՂՀ պատվիրակության ղեկավարի գործառույթները:
1993-1997թթ. ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության առաջին ղեկավար
1993թ-ից դարձել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի անդամ:
1997-2002թթ., 2002-2007թթ․ ԼՂՀ նախագահ
2009-2018թթ․ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան
2010 թվականին ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալ։
Պարգևներ՝
2008թ. պետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար արժանացել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով:
2017թ. սեպտեմբերին պետական-քաղաքական երկարամյա անխոնջ և հայրենանվեր գործունեության համար Արկադի Ղուկասյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է “Տիգրան Մեծ” շքանշանով:
Հանդիսանում է նաև «Գրիգոր Լուսավորիչ» (ԼՂՀ) և «Մեսրոպ Մաշտոց» (ՀՀ) շքանշանների ասպետ, ինչպես նաև ԼՂՀ և ՀՀ պետական այլ պարգևների շքանշանակիր:
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Այլ գործունեություն՝
Միջազգային մի շարք ակադեմիաների պատվավոր ակադեմիկոս է, մասնավորապես՝ Անվտանգության խնդիրների, պաշտպանության և օրինապահության ակադեմիայի, Միջազգային հարաբերությունների ակադեմիայի, Բնության և հասարակության հարցերով գիտությունների ակադեմիայի, Ազգային անվտանգության հարցերով գիտությունների ակադեմիայի և Ազգերի հոգևոր միասնության ակադեմիայի:
Բազմիցս հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ դասախոսություններով հեղինակավոր միջազգային կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում, Ջորջ Վաշինգթոնի համալսարանում, Միջազգային հարաբերությունների լոսանջելեսյան խորհրդում, ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանում, ինչպես նաև ՌԴ Պետական դումայում և Եվրոպական խորհրդարանում անցկացված լսումներում:
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Ծննդյան թիվն ու վայրը՝ մարտի 11, 1963թ., ք․ Երևան
Կրթություն՝ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 102 անգլիական թեքումով դպրոցում։
1984 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը։
1986-1989 թթ. ուսանել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։
Աշխատանքային գործունեություն՝
1985-1991թթ. Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտե։
1986-1989թթ. Հայաստանի ԳԱ-ին առընթեր Աշխարհագրական ընկերության քարանձավագիտական արշավախումբ։
1991-1993թթ. ՀՀ Գերագույն Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ գլխավոր փորձագետ։
1993-1999թթ. ղեկավարել է Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ դիվանագիտական առաքելությունները։
1999 -2001թթ. ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան
1999-2001թթ. «Արմենիկում» ՊՓԲԸ գործադիր տնօրեն
2001-2004թթ. ղեկավարել է ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունը։
2004-2005թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարար։
2005-2007թթ. ԼՂՀ նախագահի` արտաքին քաղաքականության հարցերով խորհրդկան
2007 թվականից առ այսօր «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի քաղաքական հարցերով խորհրդատու:
2008թ. և 2013թ. որպես թեկնածու մասնակցել է ՀՀ նախագահական ընտրություններին:
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Ծննդյան թիվ՝ հոկտեմբերի 12, 1953թ․
Կրթություն՝ 1971-1976թթ. ԵՊՀ, արևելագետ
Աշխատանքային գործունեություն՝
1970-1971թթ. Տեխնիկական էստետիկայի ՀԳԻԻ Հայկական մասնաճյուղ, տեխնիկ-թարգմանիչ
1980-1991թթ. ԵՊՀ դասախոս, դոցենտ
1991թ-ից ԵՊՀ, արաբագիտության ամբիոնի վարիչ
1992-1998թթ. Սիրիայում ՀՀ գործերի հավատարմատար
1998թ. շնորհվել է Արտակարգ և լիազոր դեսպան դիվանագիտական աստիճան
1999-2002թթ. ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան
2001թ-ից Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտ
2007թ-ից ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն, տնօրեն
2008-2012թթ․ Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի խորհրդական
2010թ-ից «Լեզու, հասարակություն, մշակույթ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
2011թ-ից Կովկասագիտության ասոցիացիայի անդամ
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, արաբերեն, գերմաներեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։
Կրթություն՝ Մասնագիտությամբ ինժեներ-ռազիոֆիզիկ, էլեկտրամոնտաժային աշխատանքների և ավտոմատիկայի մեխանիկ։
Աշխատանքային գործունեություն՝
1963-1973թթ․ արդյունաբերության պաշտպանության ոլորտներում գլխավոր մասնագետ, ՀԽՍՀ Պետպլան
1973-1977թթ․ գլխավոր ինժեներ, Բազալտ սարքավորումների շինարարական գործարան, նավաշինարարության նախարարություն, ԽՍՀՄ
1977-1980թթ․ Միկրոէլեկտրոնիկայի գլխավոր ինժեների տեղակալ, էլեկտրոնային արդյունաբերության նախարարություն, ԽՍՀՄ
1980-1981թթ․Մոսկվայի ռադիոհաղորդակցության գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղի գլխավոր ինժեներ, ռադիոարդյունաբերության նախարարություն, ԽՍՀՄ
1981-1984թթ․ Գորիսի Գամմա սարքավորումների գորշարանի ղեկավար, էլեկտրոնային արդյունաբերության նախարարություն, ԽՍՀՄ
1984-1987թթ․ Էլբրուս և Արև գործարանների ղեկավար, ռադիոարդյունաբերության նախարարություն, ԽՍՀՄ
1987-1991թթ․ Ակսոն գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն, էլեկտրոնային արդյունաբերության նախարարություն, ԽՍՀՄ
1991-1992թթ․ ԽՍՀՄ արդյունաբերության նախարարի պաշտոնակատար, նախարարի տեղակալ
1992-1999թթ․ ԱՊՀ կանոնադրական մարմիններում մշտական լիազոր ներկայացուցիչ
1993-1996թթ․ Բելառուսում ՀՀ գործերի հավատարմատար
1996-1999թթ․ Բելառուսում ՀՀ դեսպան
1999-2008թթ․ ՀՀ ԱԳ նախարարի հրամանով՝ հատուկ հանձնարարություններով դեսպան (արտահաստիքային)
1999-2001թթ․ Բելառուսի նախագահի գործերի կառավարչության գլխավոր խորհրդական
2001-2005թթ․ Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ, Համաձայնություն ՓԲԸ առաջին փոխնախագահ
Ծննդյան թիվ ՝ մայիսի 9, 1956թ․
Կրթություն՝ 1974-1978թթ. Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան
1983-1989թթ. Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ, գեղանկարիչ
Աշխատանքային գործունեություն՝
1982-1983թթ. Հ. Բեկզադյանի անվան կինոստուդիա, մուլտիպլիկատոր
1990-1992թթ. «Ասպետ» ռազմական դպրոցի պետ
1992-1993թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ և ռեգիոնալ քաղաքականության բաժնի 3-րդ քարտուղար
1993-1996թթ. Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար
28.12.1995թ. շնորհվել է «1-ին քարտուղար» դիվանագիտական աստիճան
1996-1998թթ. Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
22.01.1996թ. շնորհվել է «արտակարգ և լիազոր դեսպան» դիվանագիտական աստիճան
1999-2003թթ. հատուկ հանձնարարություններով դեսպան
1999-2003թթ. դրվել է նաև ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության պետի պարտականությունները
2003-2003թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության պետ
2003-2006թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
2005-2008թթ. Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2006-2008թթ. համատեղության կարգով նշանակվել է Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Խրախուսանքներ և պարգևատրումներ՝
17.09.2001թ. ՌԴ նախագահ Վ. Պուտինի Հայաստան կատարած պաշտոնական այցը նախապատրաստելու, հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հիմնախնդիրների Հայաստանի պաշտոնական դիքորոծումները և զրույցի դրույթները պատշաճ մակարդակով ՀՀ ղեկավարությանը ներկայացնելու համար հայտարարվել է շնորհակալություն
Օտար Լեզուներ՝
Ռուսերեն, վրացերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի 3 դուստր։
1931-2004թթ․
Ծննդյան վայր՝ ք․ Թիֆլիս
Կրթություն՝ 1971-1976թթ. ԵՊՀ, արևելագետ (թուրքերեն)
Աշխատանքային գործունեություն՝
1956-1958թթ. Հանոյի համալսարանի, թարգմանիչ
1958-1959թթ. Էքսպո-58 Բրյուսել, թարգմանիչ
1959-1960թթ. ԽՍՀՄ ԱԳՆ, ռեֆերենտ
1960-1964թթ. Գվինեա-ԽՍՀՄ դեսպանության կցորդ, 3-րդ քարտուղար
1964-1965թթ. ԽՍՀՄ ԱԳՆ Աֆրիկայի պետությունների վարչության 2-րդ քարտուղար
1966-1968թթ. Սենեգալ-ԽՍՀՄ դեսպանության 2-րդ քարտուղար
1968-1969թթ. Զաիր-ԽՍՀՄ դեսպանության 1-ին քարտուղար, ժամանակավոր հավատարմատար
1971-1975թթ. ԽՍՀՄ ԱԳՆ ընդհանուր միջազգային խնդիրների վարչության խորհրդական, չմիացված պետությունների բաժնի վարիչ
1975-1981թթ. ԽՍՀՄ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության բաժնի վարիչ
1982-1987թթ. Կամբոջա-ԽՍՀՄ դեսպանության խորհրդական, ժամանակավոր հավատարմատար
1987-1989թթ. ԽՍՀՄ ԱԳՆ վերլուծության և ծրագրավորման վարչության խորհրդատու-մասնագետ
26.10.1989թ. շնորհվել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանորդ դիվանագիտական աստիճան
1989-1992թթ. Մալի-ԽՍՀՄ դեսպանության խորհրդական
1992թ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ բաժնի խորհրդական
1992-1994թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական
1994-1995թթ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների եվրոպական գրասենյակի մշտական ներկայացուցիչ, Ժնևում ՀՀ գլխավոր հյուպատոս
1995-1998թթ. ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ
08.09.1997թ. շնորհվել է «ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան» դիվանագիտական աստիճան
1998-2000թթ. ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան
2000-2004թթ. համատեղության կարգով Մեքսիկայի Միացյալ Նահանգներում և Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն, թուրքերեն, պորտուգալերեն, բուլղարերեն, ադրբեջաներեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած էր, ուներ 3 երեխա։
Ծննդյան թիվ և վայր՝ 1953 թ. հունիսի 23, ք․ Երևան
Կրթություն՝ Տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտությունների թեկնածու, ԵՊՀ
Աշխատանքային գործունեություն՝
1976 - 1984թթ․ դասավանդել է Երևանի Պետական Համալսարանում, զբաղեցրել Համակարգչային մոդելավորման և կոմպլեքս համակարգերի ամբիոնի վարիչի պաշտոնը
1992 - 1996թթ․ ՀՀ դեսպան Միացյալ Թագավորությունում
1995 - 1996թթ․ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար
1995-1996թթ․ Վատիկանում, Նիդերլանդներում, Լյուսեմբուրգում, Բելգիայում ՀՀ դեսպան
1993 - 2000թթ․ Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկի նախագահի հատուկ խորհրդական
1996 - 1997թթ․ զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը։
1997թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահի ՆՀ-813 հրամանագրով Արմեն Սարգսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:
1998 - 2000թթ․ վերանշանակվել է ՀՀ դեսպան Միացիալ Թագավորությունում։
1998-2001թթ․ Վատիկանում ՀՀ դեսպան
2001 - 2011թթ․ հիմնադրել և ղեկավարել է «Եվրասիա» կենտրոնը` Քեմբրիջի համալսարանում։
2000-2013թթ․ եղել է Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու։
2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան
2014-2018թթ․ Իռլանդիայում ՀՀ դեսպան
2018թ-ից Հայաստանի Հանրապետության նախագահ
Օտար լեզուներ
Անգլերեն, ռուսերեն, գերմաներեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Ծննդյան թիվ և վայր՝ հուլիսի 10, 1945թ․, ք․ Բեյրութ
Կրթություն՝ 1965-1969թթ. Կալիֆորնիայի նահանգային համալսարան, պատմաբան
1971-1973թթ. Կալիֆորնիայի նահանգային համալսարան, պատմաբան
Աշխատանքային գործունեություն՝
1969-1970թթ. «Ասպարեզ» թերթի խմբագիր
1970-1973թթ. Ուսուցիչ
1972-1974թթ. Կալիֆորնիա նահանգի համալսարան, դասախոսի օգնական
1973-1977թթ. Սենթ Մերիզ և Կալիֆորնիայի համալսարանի դասախոս
1979-1981թթ. Կալիֆոռնիայի Լա Վեռնի համալսարանի Ամերիկահայ միջազգային քոլեջի հայագիտության ամբիոնի վարիչ
1981-1988թթ. Բոստոնի Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կենտրոնական արխիվի տնօրեն
1982-1990թթ. Քեմբրիջի Զորյան ինստիտուտի տնօրեն
1983-1988թթ. Բոստոնի «Armenian Review» հանդեսի խմբագիր
1991թ. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հետազոտության և վերլուծության բաժանմունքի հիմնադիր
1991-1994թթ. Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական
1993-1994թթ. ՀՀ ԱԳ նախարարի 1-ին տեղակալ
1994թ. շնորհվել է «արտակարգ և լիազոր դեսպան» դիվանագիտական աստիճան
1994թ. ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական
1994թ. հատուկ հանձնարարությունների գծով դեսպան
2001-2012թթ. Միչիգանի համալսարանի դասախոս
2007-2012թթ․ Միչիգանի համալսարանի արդի հայոց պատմության ամբիոնի վարիչ
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, թուրքերեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Ծննդյան թիվ և վայր՝ մայիսի 26, 1954թ․, ք․ Երևան
Կրթություն՝ Ավարտել է Երևանի պետական համալսարանը և Մոսկվայի գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, 1987թ.:
Աշխատանքային գործունեություն՝
1988-1990թթ․ Ղարաբաղյան շարժման ղեկավար-անդամ
1989թ․ «Հայոց համազգային շարժում» կուսակցության հիմնադիր-անդամ
1998թ․ «Կոնկորդ» իրավական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-նախագահ (Երևան, Հայաստան)
1991-1995թթ․ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր
1995-1999 թթ․ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր
1994-1995թթ․ ազգային անվտանգության պետական վարչության պետ (ՀՀ ազգային անվտանգության նախարարություն)
1993-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ
1998-2001 թվականներին հիմնադրել և ղեկավարել է «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունը, որը 2001 թվականին լուծարվել և միաձուլվել է Հայոց համազգային շարժմանը։
2008-2012թթ․ ՀԱԿ անդամ
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան, 1993թ:
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է։
1924-2018թթ․
Ծննդյան վայր՝ ք․ Փարիզ
Աշխատանքային գործունեություն՝
Շարլ Ազնավուրը ականավոր երգիչ, երգահան և դերասան էր։
Տարիներ ի վեր ակտիվորեն մասնակցել է Հայաստանին աջակցող համաշխարհային միջոցառումներին։
1988թ-ի երկրաշարժից հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը։
Հայտնի համաշխարհային երգիչների կողմից կատարվող Շ․ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը դարձել էր երկրաշարժից հետո Հայաստանին օգնելու միջազգային ջանքերի խորհրդանիշը։
Նա կազմակերպել է տասնյակ համերգներ՝ ի աջակցություն Հայաստանի։
1993թ․ շնորհվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պատվավոր տիտղոս
1995-2018թթ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ դեսպան
2009-2018թթ․ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ
2009-2018թթ․ Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Պարգևներ՝
1997թ․ Պատվավոր լեգիոնի ասպետ, Ֆրանսիա
2004թ․ ՀՀ ազգային հերոս
Լեզուներ՝
ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած էր, ուներ 4 երեխա։