Արմեն Ղևոնդյան

Ծննդյան թիվ և վայր`  1971թ., գ․ Սոլակ

Կրթություն`  1993թ. Երևանի պետական համալսարան

2001թ. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիա

 

 

Աշխատանքային գործունեություն

1993-1995թթ. ֆիզիկայի ուսուցիչ և դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն (Սոլակի միջնակարգ դպրոց)

1997-1998թթ. ԵՊՀ միջազգային բաժնի ավագ տեսուչ

1998-2001թթ. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, գլխավոր մասնագետ

2001-2002թթ․ ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն, 1-ին քարտուղար, այնուհետև՝ Ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչի պաշտոնակատար

2002-2007թթ.  ՌԴ-ում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար, այնուհետև՝ խորհրդական

2007-2018թթ․ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական՝ ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության հարցերով

2010-2018թթ․ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետ

2018-2020թթ. Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մինսկ)

2020թ. (հոկտեմբեր - նոյեմբեր) համատեղության կարգով Մոլդովայի Հանրապետությունում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)

2020թ. նոյեմբերի 27-ից ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Դիվանագիտական աստիճան՝

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2016թ.)

Պարգևներ՝

«Մխիթար Գոշ» մեդալ

ՀՀ Ազգային ժողովի մեդալ

ՀՀ ԱԳՆ «Ջոն Կիրակոսյան» հուշամեդալ

ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով» մեդալ

ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության» շքանշան

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի «Խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար» մեդալ

Աշխատանքային գործունեությունը

Մոլդովայի Հանրապետություն (նստավայրը՝ Մինսկ, Բելառուսի Հանրապետություն)
2020-2020թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Բելառուսի Հանրապետություն
2018-2020թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2018-2020թթ. Մշտական ներկայացուցիչ