Ծննդյան թիվ և վայր՝ 1959թ. դեկտեմբերի 24, ք․ Երևան
Կրթություն՝ 1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն՝
Մինչև 1990թ. աշխատել է Քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի Երևանի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտում (ՔԿԱՀԵՆԻ)՝ որպես ճարտարագետ-ծրագրավորող:
1988-1990թթ. ղեկավարել է Հայոց համազգային շարժման լրատվական կենտրոնը, հրապարակել Կենտրոնի տեղեկագրերը:
1990-1991թթ. եղել է ՀՀ ԳԽ նախագահի օգնական:
1991թ. ՀՀ ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ գործուղվել է ԱՄՆ (ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու նպատակով):
1992-1993թթ. եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
1992-1996թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
1996-1998թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:
1988թ-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը:
2000-2002թթ., 2008-2012թթ. նախագահել է Հայոց համազգային շարժման վարչությունը:
2002թ. աշխատել է մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային համագործակցության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպություններում:
2012-2017թթ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2017թ-ից Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
2018թ-ից Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
2019թ-ից Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)
2019թ-ից Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)
2019թ. հոկտեմբերի 11-ից Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Դիվանագիտական աստիճանը՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Ֆինլանդիայի Հանրապետություն (նստավայրը՝ Ստոկհոլմ, Շվեդիայի թագավորություն)
2019թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Իսլանդիա (նստավայրը՝ Ստոկհոլմ, Շվեդիայի թագավորություն)
2019թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Շվեդիայի թագավորություն
2019թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Նորվեգիայի Թագավորություն (նստավայրը՝ Ստոկհոլմ, Շվեդիայի թագավորություն)
2018թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Դանիայի Թագավորություն (նստավայրը՝ Ստոկհոլմ, Շվեդիայի թագավորություն)
2017թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
1992-1993թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1992-1996թթ. Մշտական ներկայացուցիչ
ՀՀ արտաքին գործերի նախարար (1996-1998թթ.)