1957-2022թթ.
Կրթություն՝ 1979թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ, մաթեմատիկոս:
1982-1984թթ. սովորել է ԵԺՏԻ ասպիրանտուրայում:
Աշխատանքային գործունեություն՝
1979թ. ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության և պլանավորման ԳՀԻ-ում գիտաշխատող
1980-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1981թ. Երևանի լուսատեխնիկական գործարանում տնտեսագետ
1984-1992թթ. ԵրԱԱԻ-ում ավագ դասախոս
1992-1995թթ. ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն
1995-1999թթ. «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն
1999-2003թթ. Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2003-2007թթ. Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2012-2016թթ. Ազգային ժողովի պատգամավոր
2016-2018թթ․ Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի հինգ զավակ: