Արման Կիրակոսյան

1956-2019թթ.

Ծննդյան վայր՝ ք.Երևան

Կրթություն՝   Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և աշխարհագրության ֆակուլտետ (1977թ․)

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրա (1980թ․)

Ունի պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1999թ․), պրոֆեսորի կոչում (2011թ․)։ Հայկական հարցի դիվանագիտական պատմությանը նվիրված աշխատությունների հեղինակ է։

Աշխատանքային գործունեություն՝                                                                                 

1980-1986թթ.  Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոնի լաբորանտ, կրտսեր, ավագ գիտաշխատող, «Հայագիտությունը արտասահմանում» բաժնի վարիչ

1986-1990թթ.  Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի հրահանգիչ, արտաքին կապերի գծով խորհրդատու

1990-1991թթ. Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի ուսումնասիրման բաժնի գիտական թեմայի ղեկավար

1991-1994թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ

1992-1993թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար

1994-1999թթ. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, կատարել է Աթենքում հավատարմագրված դեսպանների ավագի պարտականությունները:

1995-1999թթ․ համատեղության կարգով Կիպրոսում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ալբանիայում և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան

1999-2005թթ.  ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդ

2005-2011թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

2011-2018թթ․ Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական  ներկայացուցիչ

2012թ․ նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, սակայն չի աշխատել որպես դեսպան հայտնի իրադարձությունների պատճառով

2016-2019թթ. Խորվաթիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

2018-2019թթ. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)

Խրախուսանքներ և պարգևատրումներ՝

1983թ. Հայաստանի Գիտությունների ակադեմիայի գովեստագիր

1999թ. Աթենք քաղաքի ոսկե մեդալ (Հունաստան)

2001թ. ՀՀ ԱԳՆ հուշամեդալ

2005թ. Թեքեյան Մշակութային Միության «Հայկաշեն Ուզունյան» պատմա-բանասիրական մրցանակ

2006թ. ԵՊՀ ոսկե մեդալ

2007թ. ՀԱՊԿ հոբելյանական մեդալ և պատվոգիր

2008թ. ՀՀ ԶՈՒ «Գարեգին Նժդեհ» մեդալ

2009թ. ՀՀ ԱԳՆ «Ջոն Կիրակոսյանի անվան» մեդալ

2011թ. ՀՀ ՊՆ պատվոգիր

2011թ. «Մխիթար Գոշ» մեդալ     

2016թ․ ՀՀ ՊՆ «Ռազմական համագործակցության համար» մեդալ

2017թ․ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Դիվանագիտական աստիճան՝  

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Աշխատանքային գործունեությունը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
2018-2019թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Խորվաթիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
2016-2019թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Հունգարիա (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
2012-2012թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ավստրիայի Հանրապետություն
2011-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ամերիկայի Միացյալ Նահանգներ
1999-2005թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ալբանիայի Հանրապետություն (նստավայրը՝ Աթենք, Հունաստանի Հանրապետություն)
1996-1999թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Կիպրոսի Հանրապետություն (նստավայրը՝ Աթենք, Հունաստանի Հանրապետություն)
1995-1999թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Սլովենիայի Հանրապետություն (նստավայրը՝ Աթենք, Հունաստանի Հանրապետություն)
1995-1999թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Խորվաթիայի Հանրապետություն (նստավայրը՝ Աթենք, Հունաստանի Հանրապետություն)
1995-1999թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Հունաստանի Հանրապետություն
1994-1999թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2011-2018թթ. Մշտական ներկայացուցիչ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2011-2018թթ. Մշտական ներկայացուցիչ

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
2011-2018թթ. Մշտական ներկայացուցիչ

ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
2011-2018թթ. Մշտական ներկայացուցիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱԿԱԴԵՄԻԱ
2011-2018թթ. Մշտական ներկայացուցիչ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2011-2018թթ. Մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-Ի ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2011-2018թթ. Մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-Ի ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
2011-2018թթ. Մշտական ներկայացուցիչ



ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար (1992-1993թթ.)