Աշոտ Հովակիմյան

Ծննդյան թիվ և վայր՝  1961թ. նոյեմբերի 16, ք․Երևան

Կրթություն՝   1983թ. ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` սլավոնական լեզուներ մասնագիտությամբ:

1987թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկվա) և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:

Աշխատանքային գործունեություն՝

1988-1992թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող

1992-1993թթ.  ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար

1993-1994թթ. Հունաստանի Հանրապետությունում ՀՀ  գործերի ժամանակավոր հավատարմատար,

1994-1996թթ․Հունաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար

1996-1998թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա` Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն

1998թ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական

1998-1999թթ․ համատեղության կարգով, այնուհետև մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար:

1999-2006թթ.  Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2000–2006թթ. համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա)

2000-2006թթ. համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա)

2000–2006թթ. համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա)

2006-2011թթ.  Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նշանակվել է 2005թ. դեկտեմբերին)

2006-2011թթ. համատեղության կարգով Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա)

2006-2011թթ.  համատեղության կարգով Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա)

2006-2011թթ. համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա)

2008-2011թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

2008-2011թթ. Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ

2011-2019թթ․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

2018թ-ից Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)

2019թ. հունիսի 7-ից Խորվաթիայի և Սլովենիայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)

2019թ. հունիսի 20-ից Չեռնոգորիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)

Դիվանագիտական աստիճանը՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Խրախուսանքներ և պարգևատրումներ՝

Պարգևատրված է Լեհաստանի Պատվո շքանշանի Կոմանդորական խաչով (2005թ․) և Էստոնիայի Տեռռա Մարիանայի Խաչի երկրորդ դասի շքանշանով (2006թ․):

2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015թ․)

Այլ գործունեություն՝

2 գիտական մենագրությունների և շուրջ 60 գիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ է:

Օտար լեզուներ՝

 Ռուսերեն, անգլերեն, սերբերեն, խորվաթերեն, լեհերեն 

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

Աշխատանքային գործունեությունը

Սլովենիայի Հանրապետություն (նստավայրը՝ Պրահա, Չեխական Հանրապետություն)
2019թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Չեռնոգորիայի Հանրապետություն (նստավայրը՝ Պրահա, Չեխական Հանրապետություն)
2019թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Խորվաթիայի Հանրապետություն (նստավայրը՝ Պրահա, Չեխական Հանրապետություն)
2019թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Չեխական Հանրապետություն
2018թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Սլովակիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
2006-2011թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Չեխական Հանրապետություն (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
2006-2011թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Հունգարիա (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
2006-2011թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ավստրիայի Հանրապետություն
2005-2011թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Լատվիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վարշավա, Լեհաստանի Հանրապետություն)
2000-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Էստոնիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վարշավա, Լեհաստանի Հանրապետություն)
2000-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Լիտվայի Հանրապետություն (նստավայրը՝ Վարշավա, Լեհաստանի Հանրապետություն)
2000-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Լեհաստանի Հանրապետություն
1999-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Լեհաստանի Հանրապետություն
1998-1999թթ. Գործերի հավատարմատար

Հունաստանի Հանրապետություն
1993-1994թթ. Գործերի ժամանակավոր հավատարմատար



ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2008-2011թթ. Մշտական ներկայացուցիչ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2008-2011թթ. Մշտական ներկայացուցիչ

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
2008-2011թթ. Մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-Ի ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2008-2011թթ. Մշտական ներկայացուցիչ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2008-2011թթ. Մշտական ներկայացուցիչ

ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
2008-2011թթ. Մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-Ի ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
2008-2011թթ. Մշտական ներկայացուցիչ