Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների մասին տեղեկությունները ցավոք աղքատիկ են և երբեմն էլ՝ իրարամերժ: Նրանք ոչ միշտ են անվանվել դեսպաններ, երբեմն կոչվել են ներկայացուցիչ, երբեմն՝ հյուպատոսական գործակալ: Առկա քիչ աղբյուրներում նշվում է պարզապես, որ տվյալ անձինք եղել են ՀՀ դեսպաններ կամ ներկայացուցիչներ այս կամ այն երկրում կամ որևէ երկրի որևէ շրջանում, սակայն բացակայում են կոնկրետ տարեթվերը. դա է պատճառը, որ շատերի անվան դիմաց որպես ծառայության ժամանակահատված նշված է պարզապես 1-ին Հանրապետության ողջ շրջանը: Պետք է հաշվի առնել նաև, որ, ըստ տեղեկությունների, որոշ դիվանագիտական ներկայացուցիչներ նշանակվել են իրենց պաշտոններին, սակայն այս կամ այն պատճառով այդպես էլ չեն մեկնել իրենց պարտականությունները կատարելու նշանակման երկրում: Հետաքրքիր է, որ որոշ ներկայացուցչություններ շարունակել են գործել Հայաստանի խորհրդայնացումից հետո և տրամադրել տեղեկանքներ ու փաստաթղթեր: Հասկանալի է, որ շատերի կենսագրություններն ու լուսանկարները մեր տրամադրության տակ չկան: Մենք կշարունակենք համագործակցել տարբեր ատյանների և անձանց հետ, որպեսզի հնարավորինս լրացնենք պակասող տեղեկությունները և շտկենք հնարավոր բացթողումները: Շնորհակալ կլինենք բոլոր նրանց, ովքեր մեզ կտրամադրեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների մասին տեղեկություններ, փաստաթղթեր և լուսանկարներ:

Արսեն Կիտուր

Իրաքի Հանրապետություն, Բաղդադ (1920-1920թթ.)

Միխայիլ Տեր-Ասատուրով (Միքայել Ասատուրյան)

Ֆինլանդիայի Հանրապետություն, Հելսինկի (1920-1922թթ.)

Դիանա Աբգար

Ճապոնիա, Տոկիո (1920-1920թթ.)

Հովսեփ Արղության

Պարսկաստան, Թեհրան (1920-1920թթ.)

Սիմոն Հակոբյան

Լիտվայի Հանրապետություն, Վիլնյուս (1920-1922թթ.)

Աբրահամ Դաստակյան

Ռումինիա, Բուխարեստ (1920-1920թթ.)

Դավիթ Դավիթխանյան

Վրաստան, Թբիլիսի (1920-1920թթ.)

Լևոն Եվանգուլյան

Վրաստան, Թբիլիսի (1920-1920թթ.)

Ավետիս Ահարոնյան

Ֆրանսիական Հանրապետություն, Փարիզ (1919-1919թթ.)

Գարեգին Փաստրմաճյան (Արմէն Գարո)

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Վաշինգտոն (1919-1919թթ.)

Տիգրան Չամքերթեն

Բելգիայի Թագավորություն, Բրյուսել (1919-1920թթ.)

Հայկ Պատապան

Աբիսինիա (այժմ՝ Եթովպիա), (1919-1923թթ.)

Արշակ Ջամալյան

Վրաստան, Թբիլիսի (1918-1918թթ.)

Գալուստ Ասլանյան

Հունաստանի Հանրապետություն, Աթենք (1918-1920թթ.)

Տիգրան Բեկզադյան

Ադրբեջանի Հանրապետություն, Բաքու (1918-1920թթ.)

Տիգրան Բեկզադյան

Վրաստան, Թբիլիսի (1918-1920թթ.)

Սավա Գեորգիևիչ (Սահակ Գևորգյան)

Սերբերի, Խորվաթների և Սլովենների Թագավորություն, Բելգրադ (1918-1920թթ.)

Զոհրապ Խոսրով

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, Կահիրե (1918-1920թթ.)

Էթիեն Բրազիլ (Իգնատիուս Էթյան)

Արգենտինայի Հանրապետություն, Բուենոս Այրես (1918-1920թթ.)

Էթիեն Բրազիլ (Իգնատիուս Էթյան)

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, Բրազիլիա (1918-1920թթ.)

Էթիեն Բրազիլ (Իգնատիուս Էթյան)

Չիլիի Հանրապետություն, Սանտյագո (1918-1920թթ.)

Ֆերդինանտ Թահթաջյան

Թուրքիայի Հանրապետություն, Կոստանդնուպոլիս (1918-1920թթ.)

Հարություն Խնդիրյան

Ռումինիա, Բուխարեստ (1918-1920թթ.)

Մարտիրոս Հարությունյան

Ադրբեջանի Հանրապետություն, Բաքու (1918-1920թթ.)

Հակոբ Մավյան

Բուլղարիայի Հանրապետություն, Սոֆիա (1918-1920թթ.)

Ինգա Նալբանդյան

Դանիայի Թագավորություն, Կոպենհագեն (1918-1920թթ.)

Լևոն Նևրուզ

Շվեյցարական Համադաշնություն, Բեռն (1918-1920թթ.)

Տիգրան Չայյան

Հունաստանի Հանրապետություն, Աթենք (1918-1920թթ.)

Վարդան Չմիշկյան

Ռուսական Պետություն, Թերիոկի (Ֆինլանդիա, այժմ՝ Ռուսաստան) (1918-1920թթ.)

Կարո Պալյան

Բուլղարիայի Հանրապետություն, Սոֆիա (1918-1920թթ.)

Գրիգոր Սինապյան

Ֆրանսիական Հանրապետություն, Փարիզ (1918-1920թթ.)

Մկրտիչ Փափազյան

Լեհաստանի Հանրապետություն, Վարշավա (1918-1920թթ.)

Տ. Միրզայան

Ֆրանսիական Հանրապետություն, Փարիզ (1918-1920թթ.)

Ավետիս Ավետիսյան

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Բեռլին (1918-1920թթ.)

Կարապետ Դիլսիզյան

Իտալիայի Հանրապետություն, Միլան (1918-1920թթ.)

Գրիգոր Ձամոյան

Սիբիրի կառավարություն, (1918-1920թթ.)

Ա. Քամպերյան

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, (1918-1920թթ.)

Միքայել Աթաբեկյան

Վրաստան, Բաթում (1918-1920թթ.)

Զարէհ Գաբրիելյան

Ավստրիայի Հանրապետություն, Վիեննա (1918-1920թթ.)

Աշոտ Տոնյան

Ռուսական Պետություն, Նովոռոսիյսկ (1918-1920թթ.)

Հարություն Բաղդասարով

Ադրբեջանի Հանրապետություն, Բաքու (1918-1918թթ.)

Տիգրան Գյուզալյան

Վրաստան, Թբիլիսի (1918-1918թթ.)

Պապ Գուստավ

Ռումինիա, Բուխարեստ (1918-1918թթ.)

Եղիազար Եղիազարյան

Ռուսական Պետություն, Մոսկվա (1918-1918թթ.)

Միքայել Լոմիձե

Ուկրաինա, Կիև (1918-1920թթ.)

Հ․ Ղամբերյան

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Մանչեստր (1918-1920թթ.)

Հովհաննես Պոպովյան

Վրաստան, Թիֆլիս (1918-1920թթ.)

Յուրի Թամամշյան

Վրաստան, Թիֆլիս և Բաթում (1918-1920թթ.)

Գևորգ Եդիգարյան

Վրաստան, Բաթում (1918-1920թթ.)

Հարություն Չմշկյան

Վրաստան, Բաթում (1918-1920թթ.)

Հարություն Չմշկյան

Վրաստան, Բաթում (1918-1920թթ.)

Միքայել Արզումանյան

Բրիտանական հրամանատարություն, Շուշի (1918-1920թթ.)

Գրիգոր Խոյեցյան

Օսմանյան կառավարություն, Ալեքսանդրապոլ (1918-1920թթ.)

Ջեյմս Գրինֆիլդ

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Բեռլին (1918-1919թթ.)

Գրիգոր Չալխուշյան

Դոնի շրջան, (1918-1920թթ.)

Հովհաննես Մասեհյան

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Լոնդոն (1918-1920թթ.)

Ալեքսանդր Տեր-Հակոբյան

Օսմանյան բանակի հրամանատարություն, Կարս (1918-1920թթ.)

Հակոբ Բագրատունի

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Լոնդոն (1918-1920թթ.)

Մարտիկ Գևորգյան (Գևորգով)

Աբիսինիա (այժմ՝ Եթովպիա), (1918-1920թթ.)

Դանիել Թուրքյան

Վրաստան, Փոթի (1918-1920թթ.)

Վահրամ Ղասաբյան

Վրաստան, Սուխում (1918-1920թթ.)

Վաղարշակ Սահակյան

Վրաստան, Սուխում (1918-1920թթ.)

Համազասպ Օհանջանյան

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Բեռլին (1918-1920թթ.)

Գրիգոր Սայան

Ռումինիա, Բուխարեստ (1918-1920թթ.)

Արսեն Քալանթար

Ռուսական Պետություն, (1918-1920թթ.)

Հովհաննես Սաղաթելյան

Ռուսաստանի հարավում ԶՈՒ գլխավոր հրամանատարություն, Նովոռոսիյսկ (1918-1920թթ.)

Արամ Թելֆեյան

Ռուսական Պետություն, Սևաստոպոլ (1918-1920թթ.)

Ալեքսանդր Ասրիբեկյան

Ռուսական Պետություն, (1918-1920թթ.)

Հակոբ (քահանա) Սառիկյան

Ռուսական Պետություն, Թերեքի շրջան (Հյուսիսային Կովկաս) (1918-1920թթ.)

Լիպարիտ Նազարյան

Բուլղարիայի Հանրապետություն, Սոֆիա (1918-1920թթ.)

Պետրոս Հովհաննիսյան

Ռուսական Պետություն, Վլադիկովկաս (1918-1920թթ.)

Եղիշե Մելիքյան

Ուկրաինա, Օդեսա (1918-1920թթ.)

Մակար Պոպով

Ուկրաինա, Օդեսա (1918-1920թթ.)

Մկրտիչ Մելիքյան

Ուկրաինա, Խարկով (1918-1920թթ.)

Ռուբեն Յուզբաշյան

Ուկրաինա, Խարկով (1918-1920թթ.)

Նիկոլայ Զաքարյան

Ուկրաինա, Եկատիրինոսլավ (այժմ՝ Դնեպր) (1918-1920թթ.)

Լևոն Շաղոյան

Իրաքի Հանրապետություն, Բաղդադ (1918-1920թթ.)

Արամ Սաֆրաստյան

Պարսկաստան, (1918-1920թթ.)

Միքայել Վարանդյան

Իտալիայի Հանրապետություն, Հռոմ (1918-1920թթ.)

Վահան Պարտիզպանյան

Թուրքիայի Հանրապետություն, Իզմիր (1918-1920թթ.)

Լ. Չիլինգարյան

Վրաստան, Բաթում (1918-1920թթ.)