Ծննդյան թիվ և վայր՝ նոյեմբերի 12, 1975թ․, Հայաստան
Կրթություն՝ 1992-1994թթ. Երևանի կոոպերատիվ տեխնիկում, իրավաբանի որակավորում
1992-1997թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, Արևելյան լեզուներ (արաբերեն) և գրականություն, արևելագետ, բանասեր, թարգմանիչ
2000թ. Կորեայում կազմակերպված ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ԱԳՆ ստորաբաժանումների ղեկավարների համար դասընթացներ
2004թ. Ջ.Մարշալի անվ. Անվտանգության խնդիրների եվրոպական կենտրոնի կողմից կազմակերպվող Միջազգային անվտանգության հարցերին նվիրված դասընթաց` Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիա
Աշխատանքային գործունեություն՝
1997-1998թթ. ՀՀ պետական արարողակարգի բաժանմումնքի դիվանագիտական անձնակազմի հետ աշխատանքի բաժնի ռեֆերենտ
1998թ. ՀՀ պետական արարողակարգի բաժանմումնքի պաշտոնական այցերի կազմակերպման բաժնի կցորդ
1998-1999թթ. ՀՀ պետական արարողակարգի վարչության դիվանագիտական անձնակազմի և արարողակարգային գրագրության բաժնի կցորդ
1999թ. ՀՀ պետական արարողակարգի ծառայության դիվանագիտական անձնակազմի և արարողակարգային գրագրության վարչության երրորդ քարտուղար
1999թ. նույն վարչության պետի պարտականությունները կատարող
1999-2000թթ․ գործուղվել է ՀՀ Նախագահի աշխատակազմ
2000թ. ՀՀ պետական արարողակարգի ծառայության դիվանագիտական անձնակազմի և արարողակարգային գրագրության վարչության պետի պաշտոնակատար
2000-2001թթ. ՀՀ պետական արարողակարգի ծառայության դիվանագիտական անձնակազմի և արարողակարգային գրագրության վարչության պետ
2001թ. շնորհվել է «երրորդ քարտուղար» դիվանագիտական աստիճան
2001-2003թթ. ՀՀ Պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի վարչության պետ
2002թ. Դրվել են ՀՀ ԱԳՆ «ՊԱԾ» գործակալության ղեկավարի տեղակալի պարտականությունները
2002թ. շնորհվել է «երկրորդ դասի առաջին քարտուղար» դիվանագիտական աստիճան
2003-2004թթ. ՀՀ ԱԳՆ «ՊԱԾ» գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար
2004-2008թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական /ք.Սոչի/
2008-2009թթ. ՀՀ ԱԳՆ «ՊԱԾ» գործակալության պետի տեղակալ
2009թ. ՀՀ ԱԳՆ «ՊԱԾ» գործակալության պետի պաշտոնակատար
2012թ. շնորհվել է «արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճանը
2016-2022թթ. ՀՀ գլխավոր հյուպատոս Դոնի Ռոստովում
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն, արաբերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։