Նստավայրը՝ Ստրասբուրգ, Ֆրանսիական Հանրապետություն
Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացը սկիզբ է առել 1995թ.: 1996թ. հունվարի 26-ին ՀՀ Ազգային Ժողովը ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում ստացել է Հատուկ հրավիրյալի կարգավիճակ: 2000թ. նոյեմբերի 9-ին, Նախարարների կոմիտեի թիվ 2000/13 որոշման համաձայն, Հայաստանը ստացել է Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու հրավերը և լիիրավ անդամ դարձել 2001թ. հունվարի 25-ից:
https://www.mfa.am/hy/international-organisations/5/
Ծննդյան թիվ և վայր՝ 1973թ․ նոյեմբերի 22, ք. Երևան
Կրթություն՝ 1990-1995թթ. Գլաձոր կառավարման համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաբանի որակավորում
2000թ. Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ
1999 և 2001թթ. Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր` Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն, Գերմանիա և ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Հռոմ, Իտալիա
Աշխատանքային գործունեություն՝
1997-1999թթ. ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, այնուհետև երրորդ քարտուղար
1999-2002թթ. ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար
2002-2005թթ. Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար
2002-2005թթ. Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար
2005-2007թթ. ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ
2007-2011թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ
2011թ․ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական
2013թ. Եվրոպայի խորհրդի Նախարարների պատվիրակների նախագահ
2016թ. Եվրոպայի խորհրդի Ծրագրերի, բյուջեի և աշխատակազմի հարցերով զեկուցողների խմբի (կոմիտեի) նախագահ
2011-2016թթ. Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ստրասբուրգ)
2016-2018թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
2018-2024թթ. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
2019-2024թթ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա)
2019-2024թթ. համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
2024թ. հոկտեմբերի 25-ից Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ`
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ծննդյան թիվ և վայր՝ հունիսի 10, 1979թ․, Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղարքունիք
Կրթություն՝ 1995-1997թթ. «Գլաձոր» կառավարման համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
1999-2003թթ. Երևանի պետական համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, քաղաքագիտության բաժին
2003-2005թթ. Երևանի պետական համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, քաղաքագիտության բաժնի մագիստրատուրա
2005թ. Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ «Քլինգենդայլ», Հաագա
2006թ. ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի հայցորդ
2011թ. Եվրոպայի քոլեջ, Բրյուգե
2012թ. ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Հռոմ
2019թ. Ռազմավարական հետազոտությունների NESA կենտրոն, Պաշտպանության ազգային համալսարան, Վաշինգտոն
Զինվորական ծառայություն՝
1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն՝
2004-2006թթ. ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի կցորդ
2006-2007թթ. ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի երրորդ քարտուղար
2007-2010թթ. Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության երրորդ քարտուղար, Բրյուսել
2010-2013թթ. ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի երկրորդ քարտուղար
2013-2014թթ. Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, Ստրասբուրգ
2014-2017թթ. Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ
2017-2018թթ. ԱԳՆ աշխատակազմի քարտուղարության առաջին քարտուղար
2018-2020թթ. ԱԳ նախարարի օգնական
2020-2021թթ. Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար
2020-2021թթ. ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետի պաշտոնակատար
2018-2021թթ. ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, դասախոս
2021-2024թթ. Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)
2024թ. հոկտեմբերի 25-ից Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)
Տպագրված աշխատություններ՝
«Բանակցությունները բազմակողմ հարթակներում», Երևան, Հայաստանի դիվանագիտական դպրոց (2020թ.)
«Դիվանագիտական թղթակցությանն հայերեն-անգլերեն ուղեցույց», Երևան, Բավիղ (2006թ.)
«Ազգայնականությունը Եվրոպայում XX դարի վերջին», Երևան, Զանգակ-97 (2004թ.)
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ծննդյան թիվ և վայր՝ 1973թ․, ք․ Երևան
Կրթություն՝ 1991-1995թթ. ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
1999-2001թթ. Սեյնթ Ջոնի համալսարան, միջազգային հարաբերություններ և կառավարում, Նյու Յորք
1997թ․ Տնտեսական զարգացման թայական մոդելի վերաբերյալ վերապատրաստման ծրագիր, Թամմասաթի համալսարանը, Բանգկոկ
2000թ․ Դիվանագիտության և միջազգային հարաբերությունների դպրոց, Սեթոն Հոլի համալսարան, Նյու Ջերսի Հանրային խոսքի թեմայով սեմինար
2001թ. Միջազգային և հասարակայնության հետ կապերի դպրոց, Կոլումբիայի համալսարան,ՄԱԿ-ում կանխարգելիչ դիվանագիտության և հակամարտությունների կարգավորման դասընթաց, Նյու Յորք
Աշխատանքային գործունեություն՝
1996-1998թթ. ՀՀ ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի կցորդ
1998-2000թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար, Նյու Յորք
2000-2001թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, Նյու Յորք
2001-2005թթ․ ՀՀ ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի պետ
2005-2010թթ․ Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, խորհրդական
2011-2012թթ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի՝ ԵՄ հարցերով խորհրդական
2013-2014թթ․ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բաժնի պետ
2014-2016թթ․ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ
2016-2021թթ. Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ
2021թ. նոյեմբերի 9-ից ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ
Գիտական աշխատություններ՝
“Europe’s Next Avoidable War” (Palgrave-Macmillan publication 2013, համահեղինակ)
“Managing Globalization in Selected Countries with Economies in Transition” (UN ESCAP publication 2003, համահեղինակ)
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն
Ծննդյան թիվ և վայր՝ 1973թ․ նոյեմբերի 22, ք. Երևան
Կրթություն՝ 1990-1995թթ. Գլաձոր կառավարման համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաբանի որակավորում
2000թ. Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ
1999 և 2001թթ. Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր` Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն, Գերմանիա և ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Հռոմ, Իտալիա
Աշխատանքային գործունեություն՝
1997-1999թթ. ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, այնուհետև երրորդ քարտուղար
1999-2002թթ. ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար
2002-2005թթ. Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար
2002-2005թթ. Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար
2005-2007թթ. ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ
2007-2011թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ
2011թ․ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական
2013թ. Եվրոպայի խորհրդի Նախարարների պատվիրակների նախագահ
2016թ. Եվրոպայի խորհրդի Ծրագրերի, բյուջեի և աշխատակազմի հարցերով զեկուցողների խմբի (կոմիտեի) նախագահ
2011-2016թթ. Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ստրասբուրգ)
2016-2018թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
2018-2024թթ. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
2019-2024թթ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա)
2019-2024թթ. համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
2024թ. հոկտեմբերի 25-ից Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ`
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ծննդյան թիվ և վայր՝ 1966թ. մարտի 20, ք․ Երևան
Կրթություն՝ 1990թ. Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան
1989թ. Ակադեմիական ստաժ և աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ
1991թ. Մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, Քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա
Աշխատանքային գործունեություն՝
1991-1993թթ. Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստանի Հանրապետություն
1993-1997թթ. Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
1995-1997թթ. Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն
1997թ. ՀՀ Վարչապետի օգնական, Երևան, Հայաստանի Հանրապետություն
1997-1998թթ. Առաջին եվրոպական վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն
1998-1999թթ. Եվրոպայի վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն
1999-2002թթ. Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ Նախագահի աշխատակազմ
2002-2008թթ. Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ժնև, Շվեյցարիա
2002-2008թթ. Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը` Ժնև, Շվեյցարիա
2008-2011թթ. Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ստրասբուրգ, Ֆրանսիա
2011-2014թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
2014-2018թթ․ ՀՀ մշտական ներկայացուցիչ Միավորված ազգերի կազմակերպությունում, Նյու Յորք:
2018-2020թթ. ՀՀ արտաքին գործերի նախարար
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու որդի:
1951-2023թթ.
Ծննդյան վայր՝ Ֆրանսիա
Կրթություն՝ Փարիզի VII համալսարան, Պատմության դասավանդման որակավորում
Աշխատանքային գործունեություն՝
1991-1992թթ․ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ
1992-1993թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովում (ԵԱՀՀ, ներկայում՝ ԵԱՀԿ) հայկական պատվիրակության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀՀ-ի խաղաղության բանակցություններում հայկական պատվիրակության ղեկավար
1993-1996թթ. Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության խորհրդական, այնուհետև՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ներկայացուցչության ղեկավարի տեղակալ
1996-1998թթ․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
1998-1999թ. Ֆրանսիայի ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար
1999-2001թթ. Եվրոպայի խարհրդում ՀՀ ներկայացուցիչ
2001թ․ մարտին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան
2001-2008թթ. Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ
2004-2005թթ. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի զեկուցող` կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության հարցերով
2004-2006թթ. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ կրթության և մշակույթի հարցերով Զեկուցողների խմբի նախագահ
2006-2007թթ. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ միջմշակութային երկխոսության կրոնական ուղղվածության հարցերով Աշխատանքային խմբի նախագահ
2008-2013թթ․ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական ֆրանկոֆոնիայի հարցերով: Այս պաշտոնում ջանքեր է գործադրել 2012 թվականի հոկտեմբերին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի XIV գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը որպես լիիրավ անդամ անդամակցելու ուղղությամբ։
2013-2019թթ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ)։ Այս պաշտոնում ակտիվորեն մասնակցել է 2018 թվականի հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովի կազմակերպմանը։
2014-2015թթ. Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ (G.A.F.F.), G.A.F.F.-ի ղեկավար խորհրդի անդամ
2015-2017թթ. Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի համագործակցության և ծրագրավորման հանձնաժողովի նախագահ
2015-2017թթ. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի ազգային համակարգողների ցանցի (RESIFECO) նախագահ
2017 թվականի մարտի 29-ին ընտրվել է Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի Քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ 2016-2019 թվականների ժամանակահատվածի համար և Երևանի Գագաթնաժողովի կողմից ընդունվելիք փաստաթղթերի խմբագրման հանձնաժողովի նախագահ
2019թ. հունվարի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ
2019թ. մարտի 1-ից Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի քաղաքական հանձնաժողովի նախագահն էր։
2019-2020թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ (GAFU), GAFU-ի բյուրոյի անդամ
2019թ. նոյեմբերի 12-ից 2019թ. նոյեմբերի 27-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի Հաղորդակցության և տեղեկատվության հանձնաժողովի նախագահ
2021թ․ նոյեմբերի 19-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանի ընթացքում՝ 2021թ․ նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի կազմում Հայաստանի ընտրվելուց հետո, նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար:
Այլ գործունեություն՝
1983 թվականին եղել է «Solidarité Franco Arménienne» (S.F.A.) ասոցիացիայի հիմնադիր անդամ, իսկ 1987 թվականին դարձել է վերջինիս նախագահը։ Այդ համատեքստում գործունեություն է ծավալել հայկական հարցի և մասնավորապես 1915-1916 թվականների Հայոց ցեղասպանության պատմական իրողության վրա ֆրանսիական քաղաքական և մտավոր շրջանակների ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ։ Զուգահեռաբար 1987 թվականի հունիսին ջանքեր է գործադրել Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։
1988 թվականից սկսած՝ Ֆրանսիայում և եվրոպական կառույցներում կազմակերպել է քաղաքական աջակցություն Ղարաբաղ կոմիտեին, որը մարմնավորում էր ժողովրդավարական զարթոնքը Հայաստանում, և որի գործունեությունը հանգեցրեց Հայաստանի անկախությանը։
Անձամբ լիազորվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ պարոն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպելու քաղաքական հանդիպումներ, որոնք տեղի են ունեցել 1991 թվականի մայիսին՝ Տեր-Պետրոսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում՝ 1991 թվականի սեպտեմբերին կայացած Հայաստանի անկախության հանրաքվեից մի քանի ամիս առաջ։
Շքանշաններ՝
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության 1-ին աստիճանի պատվո մեդալ
ՀՀ «Մխիթար Գոշ» շքանշան
Պլեյադ՝ Ֆրանկոֆոնիայի և մշակույթների երկխոսության շքանշան
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Ֆրանսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած էր, ուներ մեկ դուստր։
2024թ.-առ այսօր
2021-2024թթ.
2016-2021թթ.
2011-2016թթ.
2008-2011թթ.
2001-2008թթ.