Ծննդյան թիվ և վայր՝ 1977թ. հոկտեմբերի 29, ք․ Երևան
Կրթություն՝ 1994-1999թթ. ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, պատմաբանի և միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում
1999-2002թթ. ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան Ատենախոսության թեման՝ «Դարաբաղյան խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994թթ.»
2000-2002թթ. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն՝
1997-2000թթ. Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության մշտական ներկայացուցչի օգնական
2000-2002թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության քաղաքական բաժնի ղեկավարի օգնական
2002-2003թթ. ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կցորդ
2002-2004թթ. դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:
2003-2004թթ. ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի կցորդ
2004-2007թթ․ Բելգիայի Թագավորությունում, Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպանության երրորդ, ապա երկրորդ քարտուղար
2007-2008թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար
2007-2018թթ. դասավանդել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2013թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
2008-2010թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետի, ինչպես նաև մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող
2010-2018թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
2016-2018թթ. ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար
2018-2023թթ. Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)
2020-2023թթ. համատեղության կարգով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)
2023թ. սեպտեմբերի 4-ից Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել)
Այլ գործունեություն՝
Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների, ինչպես նաև «Լեռնային Ղարարաղի խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994 թթ.» մենագրության, «Բազմակողմ Դիվանագիտություն» և «Արտաքին քաղաքական տեղեկատվական ապահովումը» դասախոսությունների ժողովածուների:
Հայաստանի պատվիրակությունների կազմում մասնակցել է գագաթաժողովների և համաժողովների:
Դիվանագիտական աստիճան`
Արտակարգ և լիազոր դեսպան
Պարգևներ`
«Մխիթար Գոշ» մեդալ
Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ
ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի և ԱԳ նախարարի շնորհակալագրեր
«Ջոն Կիրակոսյան» հուշամեդալ
ԱՂՀ ԱԳՆ 20-ամյակի հուշամեդալ
ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալ
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
Օտար Լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի դուստր և որդի: