Ծննդյան թիվ, վայր՝ 1968թ. հունիսի 26, ք. Թբիլիսի
Կրթություն՝ 1985-1987թթ․ Լենինգրադի պետական համալսարանի պատմության Ֆակուլտետ, Նոր և նորագույն պատմություն
1989-1992թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետ, Հայ ժողովրդի պատմություն
15.02.1999-14.05.1999թ. ԱՄՆ պետքարտուղարությանը կից Meridian International կենտրոն, «Government Study» դասընթաց (Վաշինգտոն)
26.03.2001-05.04.2001թ. Միգրացիայի միջազգային կազմակերպություն (IOM), «Փաստաթղթերի զննում. կեղծ փաստաթղթեր» հատուկ դասընթաց ուսուցանողների համար (Երևան)
28.01.2002-09.02.2002թ. Կորեայի Հանրապետության միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից կազմակերպվող դիվանագիտական դասընթաց՝ «Parallel Development of Democracy and Market Economy» (Սեուլ)
16.04.2008-23.04.2008թ. Ջ. Մարշալի անվտանգային ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն, Միգրացիա և միջազգային անվտանգություն «Senior Executive Seminar» (Մյունխեն)
Զինվորական ծառայություն՝
1987-1989թթ. Զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում
Աշխատանքային գործունեություն՝
1995-1996թթ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության իրավական բաժնի կցորդ
1996-1997թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի 3-րդ քարտուղար
1997-2000թթ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար
2000թ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության իրավական բաժնի 1-ին քարտուղար
2000-2002թթ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի վարիչ
2002-2003թթ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ
2003-2006թթ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական
2007-2011թթ. ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ, Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի (USATF) քարտուղար
2011-2017թթ․ Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2012-2017թթ. Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO) ՀՀ մշտական ներկայացուցիչ
2017-2018թթ․ ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ
11.06.2018-31.07.2018թ․ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական
2018-2020թթ․ ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետ
2020-2023թթ. ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի քարտուղար (US-Armenia Strategic Dialogue)
2023թ. մարտի 20-ից Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2023թ. դեկտեմբերի 4-ից, համատեղության կարգով, Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)
2024թ. փետրվարի 12-ից, համատեղության կարգով, Կոլումբիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)
2024թ. հուլիսի 1-ից, համատեղության կարգով, Էկվադորի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)
Խրախուսանքներ և պարգևատրումներ՝
29.12.2009թ. ՀՀ ԱԳՆ շնորհակալագիր «Երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար»
02.03.2013թ. Դիվանագետի օրվա կապակցությամբ, ՀՀ ԱԳՆ շնորհակալագիր՝ համակարգում 18-ամյա ծառայության համար
Գիտական գործունեություն՝
Մի շարք գիտական, քաղաքագիտական հոդվածների հեղինակ է, E-Visa համակարգի համահեղինակ
Դիվանագիտական աստիճան`
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն, իսպաներեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երեք որդի։