1951-2023թթ.
Ծննդյան վայր՝ Ֆրանսիա
Կրթություն՝ Փարիզի VII համալսարան, Պատմության դասավանդման որակավորում
Աշխատանքային գործունեություն՝
1991-1992թթ․ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ
1992-1993թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովում (ԵԱՀՀ, ներկայում՝ ԵԱՀԿ) հայկական պատվիրակության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀՀ-ի խաղաղության բանակցություններում հայկական պատվիրակության ղեկավար
1993-1996թթ. Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության խորհրդական, այնուհետև՝ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ներկայացուցչության ղեկավարի տեղակալ
1996-1998թթ․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
1998-1999թ. Ֆրանսիայի ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար
1999-2001թթ. Եվրոպայի խարհրդում ՀՀ ներկայացուցիչ
2001թ․ մարտին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան
2001-2008թթ. Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ
2004-2005թթ. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի զեկուցող` կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության հարցերով
2004-2006թթ. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ կրթության և մշակույթի հարցերով Զեկուցողների խմբի նախագահ
2006-2007թթ. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ միջմշակութային երկխոսության կրոնական ուղղվածության հարցերով Աշխատանքային խմբի նախագահ
2008-2013թթ․ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական ֆրանկոֆոնիայի հարցերով: Այս պաշտոնում ջանքեր է գործադրել 2012 թվականի հոկտեմբերին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի XIV գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը որպես լիիրավ անդամ անդամակցելու ուղղությամբ։
2013-2019թթ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ)։ Այս պաշտոնում ակտիվորեն մասնակցել է 2018 թվականի հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովի կազմակերպմանը։
2014-2015թթ. Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ (G.A.F.F.), G.A.F.F.-ի ղեկավար խորհրդի անդամ
2015-2017թթ. Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի համագործակցության և ծրագրավորման հանձնաժողովի նախագահ
2015-2017թթ. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի ազգային համակարգողների ցանցի (RESIFECO) նախագահ
2017թ. մարտի 29-ին ընտրվել է Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի Քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ 2016-2019 թվականների ժամանակահատվածի համար և Երևանի Գագաթնաժողովի կողմից ընդունվելիք փաստաթղթերի խմբագրման հանձնաժողովի նախագահ
2019թ. հունվարի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական ներկայացուցիչ
2019թ. մարտի 1-ից Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի քաղաքական հանձնաժողովի նախագահն էր։
2019-2020թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ (GAFU), GAFU-ի բյուրոյի անդամ
2019թ. նոյեմբերի 12-ից 2019թ. նոյեմբերի 27-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի Հաղորդակցության և տեղեկատվության հանձնաժողովի նախագահ
2021թ․ նոյեմբերի 19-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանի ընթացքում՝ 2021թ․ նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի կազմում Հայաստանի ընտրվելուց հետո, նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար:
Այլ գործունեություն՝
1983 թվականին եղել է «Solidarité Franco Arménienne» (S.F.A.) ասոցիացիայի հիմնադիր անդամ, իսկ 1987 թվականին դարձել է վերջինիս նախագահը։ Այդ համատեքստում գործունեություն է ծավալել հայկական հարցի և մասնավորապես 1915-1916 թվականների Հայոց ցեղասպանության պատմական իրողության վրա ֆրանսիական քաղաքական և մտավոր շրջանակների ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ։ Զուգահեռաբար 1987 թվականի հունիսին ջանքեր է գործադրել Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։
1988 թվականից սկսած՝ Ֆրանսիայում և եվրոպական կառույցներում կազմակերպել է քաղաքական աջակցություն Ղարաբաղ կոմիտեին, որը մարմնավորում էր ժողովրդավարական զարթոնքը Հայաստանում, և որի գործունեությունը հանգեցրեց Հայաստանի անկախությանը։
Անձամբ լիազորվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ պարոն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպելու քաղաքական հանդիպումներ, որոնք տեղի են ունեցել 1991 թվականի մայիսին՝ Տեր-Պետրոսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում՝ 1991 թվականի սեպտեմբերին կայացած Հայաստանի անկախության հանրաքվեից մի քանի ամիս առաջ։
Շքանշաններ՝
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության 1-ին աստիճանի պատվո մեդալ
ՀՀ «Մխիթար Գոշ» շքանշան
Պլեյադ՝ Ֆրանկոֆոնիայի և մշակույթների երկխոսության շքանշան
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Ֆրանսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած էր, ուներ մեկ դուստր։