Ծննդյան թիվ և վայր՝ 1966թ. նոյեմբերի 29, Երևան
Կրթություն՝ Երևանի Պետական Համալսարան և Մոսկվայի դիվանագիտական ակադեմիա
Արևելագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ
Աշխատանքային գործունեություն՝
1991-1992թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)
1993-1994թթ. Համատեղության կարգով ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
1994-1996թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ
1996-2002թթ. ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում և միջազգային այլ կառույցներում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ
2002-2004թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի անդամ
2005-2009թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան, Թեհրան
2009-2014թթ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ, Նյու Յորք
2014թ. մայիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ:
2015-2017թթ. ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցություններում հայկական կողմից հանդես է եկել որպես գլխավոր բանակցող: Ներկայումս նախագահում է հայ-հունական և հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովները:
2018-2019թթ. ԱԳ նախարարի տեղակալ
2019թ-ից Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)
2019թ. հուլիսի 26-ից Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ոխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)
2019թ. օգոստոսի 9-ից Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)
1992թ.-ից ՀՀ պատվիրակությունների կազմում մասնակցել Է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին: 1996թ.-ից ի վեր ՄԱԿ-ի, հովանու ներքո անցկացվող և միջազգային այլ կազմակերպությունների ԵԽ և ԵՄ կողմից հրավիրված համաժողովներում հանդես է եկել որպես ՀՀ պատվիրակությունների ղեկավար:
Դիվանագիտական աշխատանքի ընթացքում ընտրվել է`
2000թ. Խոշտանգումների և դաժան անմարդկային այլ վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների 8-րդ հանդիպման նախագահ, Ժնև
2001թ. Ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության դեմ պայքարի համաշխարհային համաժողովի փոխնախագահ, Դուրբան
2009-2011թթ. ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ և 55-րդ նստաշրջանների նախագահ, Նյու Յորք
2012-2013թթ. ՄԱԿ-ի կանոնադրության և կազմակերպության դերի ամրապնդման հարցերով հատուկ կոմիտեի նախագահ, Նյու Յորք
Պարգևներ՝
2011թ. Հայաստանի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալ
2015թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
2017թ. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալ»
2017թ. Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագիր
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն, պարսկերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու երեխա։