Արա Պապյան

Ծննդյան թիվ և վայր՝ հունիսի 6, 1961թ․, ք․ Երևան

Կրթություն՝  1984թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Արևելագիտու­թյան ֆակուլտետը՝ իրանագիտություն մասնագիտությամբ:

1989թ. ավարտել է ԵՊՀ Հայ ժողովրդի պատմության ամբիոնի ասպիրանտուրան:

1994թ. գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (Մոսկվա):

1998թ. ավարտել է ՆԱՏՕ-ի ռազմադիվանագիտական ակադեմիան (Հռոմ, Իտալիա):

1999թ.  ավարտել է Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա) համալսարանի «Հանրային դիվանագիտության» դասընթացը:

Աշխատանքային գործունեություն՝

1981-1982թթ. և 1984-1986թթ.  զինվորական թարգմանիչ Աֆղանստանում

1988-89թթ.  ղեկավարել է Աֆղանստանի պատերազմի հայ մասնակիցների միությունը։

1989-1991թթ.  դասախոս Կիպրոսի Մելքոնյան կրթահամալիրում

1992թ.  երկրորդ քարտուղար ՀՀ ԱԳՆ ԱՄՆ և Կանադայի, ապա՝ Իրանի բաժնում

1992-1993թթ.  Իրանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

1994-1995թթ.  ՀՀ ԱԳՆ Իրանի բաժնի վարիչ

1995-1997թթ.  Ռումինիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար

1997-1999թթ. ՀՀ ԱԳՆ անվտանգության համագործակցության բաժնի վարիչ

1999թ-ից հիմնադրել և ղեկավարում է «Մոդուս վիվենդի կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

1999-2000թթ.  ՀՀ արտգործնախարարության խոսնակ, Հասարակության հետ հարաբերությունների վարչության պետ

2000-2006թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կանադայում

Դիվանագիտական աստիճան՝

արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարար

Պարգևներ՝

2006թ. պարգևատրվել է Կանադայի ԱԳՆ «Corps Diplomatique» մեդալով:

2006թ. պարգևատրվել է Կանադայի Հայոց առաջնորդարանի Հովհան Մանդակունի շքանշանով:

2005թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի (ABI) կողմից ճանաչվել է «Տարվա մարդ» (Man of the Year 2005):

Օտար լեզուներ՝

ռուսերեն, անգլերեն, պարսկերեն և հունարեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Աշխատանքային գործունեությունը

Կանադա
2000-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան