Սուրեն Հարությունյան

1939-2019թթ.

Ծննդյան վայր՝  ք․ Թբիլիսի

Կրթություն՝ 1961 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ գիտնականանասնաբույժի որակավորմամբ։

1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։

 

Աշխատանքային գործունեություն՝

1967-1970թթ․ ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար

1970-1978թթ․ ՀամԼԵԿԵՄ կենտկոմի քարտուղար

1978-1986թթ․ աշխատել է ԽՄԿԿ կենտկոմի ապարատում։

1986-1988թթ․ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ

1988-1990թթ․ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել ՀԽՍՀ 7-րդ և 11-րդ գումարումների Գերագույն Խորհրդի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։

1990թ․ հանրապետությունից դուրս դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ Սուրեն Հարությունյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։

1990թ․ Մարոկկոյում ԽՍՀՄ, այնուհետև ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչ

1991-1999թթ․ աշխատել է ՌԴ ԱԳՆ համակարգում։

1999-2006թթ․ եղել է ՀՀ դեսպան Բելառուսում և ՀՀ ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում։

Աշխատանքային գործունեությունը

Բելառուսի Հանրապետություն
1999-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1999-2006թթ. Մշտական ներկայացուցիչ