Ծննդյան թիվ և վայր՝ 1965թ. հունիսի 9, ք. Մեղրի
Կրթություն՝ 1984-1991թթ. Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ
1997թ. Դիվանագիտական ակադեմիա, Կահիրե, Եգիպտոս
2002թ. Անվտանգության և պաշտպանության քոլեջ, Հռոմ, Իտալիա
Աշխատանքային գործունեություն՝
1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1992-1993թթ. Ավագ մասնագետ, Կրոնի գործերի պետական խորհուրդ
1993թ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի երկրների վարչության կցորդ
1993-1995թթ. Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսության փոխհյուպատոս, Սիրիա
1995-1997թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի երկրների վարչության երկրորդ քարտուղար
1997-1998թթ. ՀՀ ԱԳՆ Հասարակայնության հետ հարաբերությունների վարչության տեղեկատվական բաժնի վարիչ
1998-1999թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
1999-2001թթ. Սիրիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդական, Դամասկոս
2001֊2003թթ. ՀՀ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության Վերլուծական բաժնի վարիչ
2003-2004թթ. Լիբանանում ՀՀ դեսպանության խորհրդական, Բեյրութ
2004-2014թթ. ՀՀ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության պետ
2014-2018թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության պետ
2018-2024թթ. Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ էլ Քուվեյթ)
Դիվանագիտական աստիճան`
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար Լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն, արաբերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու դուստր և որդի: