Ծննդյան թիվ ՝ 1973թ. օգոստոսի 31
Կրթություն՝ 1991-1996թթ․ ԵՊՀ պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժին, որակավորումը' միջազգայնագետ-պատմաբան
1996-1998թթ․ ՀՀ, կառավարման ակադեմիա, որակավորումը' պետական ծառայող
2007-2009թթ․ Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ, կոչումը' միջազգային հարաբերությունների մագիստրոս
Վերապատրաստման դասընթացներ՝
1999թ․ Եվրոպական ինտեգրացիոն քաղաքականության և մենեջմենթի խորացված դասընթաց,
Բրիտանական «Նոու Հաու» հիմնադրամ, Դիվանագիտական դասընթացների ծրագիր,
Բրյուսել
1999թ․ հունվար-մարտ ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի դիվանագետների համար հատուկ դասընթաց, Վիեննայի դիվանագիտական ակադեմիա, Վիեննա
2004թ․ հոկտեմբեր 1999թ. ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի
վերաբերյալ դասընթաց կենտրոնասիական և կովկասյան տարածաշրջանների համար, Ստոկհոլմ
2005թ․ փետրվար-մարտ Կանխարգելիչ դիվանագիտության և հակամարտությունների կարգավորման վերաբերյալ միջազգային առաջնորդների ծրագիր, Վաշինգտոն
Աշխատանքային գործունեություն՝
1997-1998թթ․ ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների և միջազգային անվտանգության վարչության կցորդ
1998-1999թթ․ ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ/ԵԱՀԿ բաժնի կցորդ
1999-2000թթ․ ՀՀ ԱԳՆ եվրոպական կառույցների վարչության երրորդ քարտուղար, ԵԱՀԿ հարցերի պատասխանատու
2000-2003թթ․ մշտական ներկայացուցչի տեղակալ, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն, Ավստրիայում ՀՀ դեսպանություն, Վիեննա
2003-2005թթ․ ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչություն, սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի պետ
2005-2006թթ․ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, ԵԱՀԿ բաժնի պետ
2006-2008թթ․ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, արտաքին կապերի վարչության պետ
2008-2012թթ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, առաքելության ղեկավարի տեղակալ
2012-2018թթ․ ՀՀ նախագահի օգնական
2018թ․ ՀՀ վարչապետի օգնական
2018-2021թթ. Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
2021թ. հուլիսի 16-ից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)
2022թ. ապրիլի 8-ից համատեղության կարգով Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)
Դիվանագիտական աստիճան'
Արտակարգ և լիազոր դեսպան
Այլ գործունեություն'
2014-2016թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասախոսություններ է կարդացել «ՀՀ արտաքին քաղաքականությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով։
ՀՀ ԶՈԻ- պահեստազորի սպա։
Պարգևներ'
«Մխիթար Գոշ» մեդալ
Օտար Լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Իռլանդիայի Հանրապետություն (նստավայրը՝ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
2021թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2018-2021թթ. Արտակարգ և լիազոր դեսպան