Գառնիկ Բադալյան

1958-2019թթ.

Ծննդյան վայր՝ Ադրբեջանի ՍՀՄ Դաշքեսանի շրջանի գ․ Բանանց

Կրթություն՝  1986թ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանական բանասիրության բաժին

2003թ. ԳԴՀ Ջորջ Մարշալի անվան անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնում հնգամսյա դասընթաց, Վաշինգտոն, ԱՄՆ

2007թ. ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի դիվանագիտական դասընթաց, Կահիրե, Եգիպտոս

2014թ. ՉԺՀ կոմերցիայի նախարարությանը կից Միջազգային տնտեսության ակադեմիայի մեկամսյա դասընթաց, Պեկին, Չինաստան 

Աշխատանքային գործունեություն՝

1976-1978թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1984-1985թթ., 1987-1988թթ.  ծառայություն և դարի (պարսկերեն) լեզվի թարգմանիչ Աֆղանստանում

1988-1991թթ. լրագրող, պատասխանատու քարտուղար «Արմենպրես» լրատվական գործակալությունում, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

1991-1992թթ. ԱԳՆ մամուլի քարտուղար և տեղեկատվության բաժնի վարիչ

1993-1994թթ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության, այնուհետև' Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Իրանի բաժնի 2-րդ քարտուղար

1994-1997թթ. ՀՀ տրանսպորտի նախարարության կառուցվող օբյեկտների տնօրինության Իրանի հետ կապերի գծով գլխավոր մասնագետ' Հայաստան- Իրան' Մեղրու կառուցվող կամրջում

1997-1998թթ. ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության «Մարտընկեր» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր

1998թ. ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական

1998-2001թթ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական

2002-2004թթ. ԱԳՆ Իրանի բաժնի վարիչ, Հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար

2004-2007թթ. ԻԻՀ-ում Հ Հ փոխդեսպան, այնուհետև' դեսպանության դեսպանորդի պաշտոնակատար

2007-2009թթ. ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդական, Հայաստան-Իրան-Թուրքմենստան միջկառավարական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի Աֆղանստանի հարցերով աշխատանքային խմբի Ազգային համակարգող

2009-2010թթ. ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետի պաշտոնակատար

2010թ. ԱԳՆ սահմանակից երկրների վարչության խորհրդական

2010- 2012թթ. ԻԻՀ-ում ՀՀ փոխդեսպան

2012-2018թթ. ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության Վերլուծական բաժնի խորհրդական

2018-2019թթ. Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

2019թ. համատեղության կարգով, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշխաբադ)

2019թ. համատեղության կարգով, Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշխաբադ)

Դիվանագիտական աստիճան՝

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Պսւրգևներ՝

ԽՍՀՄ և Աֆղանստանի կառավարական և ռազմական պարգևներ

ՀՀ ԱԳՆ խրախուսանքներ

Գիտական աշխատություններ՝

Հեղինակ է Իրանի մասին 5 գրքի և 200 հոդվածի:

Օտար Լեզուներ՝

Պարսկերեն, ուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած էր, ուներ 2 երեխա։

Աշխատանքային գործունեությունը

Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (նստավայրը՝ Աշխաբադ, Թուրքմենստան)
2019-2019թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Տաջիկստանի Հանրապետություն (նստավայրը՝ Աշխաբադ, Թուրքմենստան)
2019-2019թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Թուրքմենստան
2018-2019թթ. Արտակարգ և լիազոր դեսպան