Վլադիմիր Բադալյան

Ծննդյան թիվ և վայր՝ հոկտեմբերի 4, 1958թ․, ք․ Երևան

Կրթություն՝ 1980թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ճարտարագետ-հարստացնողի մասնագիտությամբ։

 

 

Աշխատանքային գործունեություն՝

1980-1981թթ. աշխատել է Ղազախստանի Ջեսկազգանի լեռնամետալուրգիական գործարանի գիտաարտադրական միավորումում որպես վարպետ, ապա՝ ճարտարագետ։

1981-1985թթ. աշխատել է «Երքիմշին» տրեստում որպես ճարտարագետ։

1991-1998թթ.  «Էրզրում» ԳԱՄ համանախագահ

1998-1999թթ. ՀՀ կառավարության գործերի կառավարչի տեղակալ

1999-2003թթ. «Հրազդան» մարզահամալիրի տնօրեն

1985-1990թթ. կատարել է կոմերիտական աշխատանք։

1990-1991թթ. աշխատել է ՀամԼԿԵՄ կենտրոնական կոմիտեում։

2003թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր թիվ 16 ընտրատարածքից, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։

2007թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ անդամ։

2008-2018թթ․ Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

2009-2018թթ․ համատեղության կարգով Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Ընտանեկան դրություն՝

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Աշխատանքային գործունեությունը

Տաջիկստանի Հանրապետություն (նստավայրը՝ Աշխաբադ, Թուրքմենստան)
2009-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Թուրքմենստան
2008-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան