Ծննդյան թիվ և վայր՝ նոյեմբերի 12, 1981թ․, ք․ Երևան
Կրթություն՝ 1996-2011թթ․ ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ
2001-2004թթ․ ՀՊՄՀ ասպիրանտուրա․ պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2003-2005թթ․ ՀՀ պետական կառավարման ակադեմիա, քաղաքագիտության բաժին
2017թ․ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության դիվանագիտական դպրոցի հատուկ դասընթաց (Մադրիդ)
Աշխատանքային գործունեություն՝
2007-2010թթ․ ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ռեֆերենտ
2010-2013թթ․ ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ
2013-2014թթ․ ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի երրորդ քարտուղար
2009-2014թթ․ ՀՀ ԱԳ նախարարի արարողակարգի պատասխանատու
2015-2019թթ․ Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար
2019-2021թթ․ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի պետի պաշտոնակատար
2021թ․ փետրվարի 25-ից Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
2022թ. մայիսի 27-ից համատեղության կարգով Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)
Օտար լեզուների իմացություն՝
ռուսերեն, իսպաներեն, անգլերեն
Պարգևներ՝
2008թ․ և 2020թ․ ՀՀ ԱԳՆ շնորհակալագիր
2018թ․ ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի դուստր։
Չիլիի Հանրապետություն (նստավայրը՝ Բուենոս Այրես, Արգենտինայի Հանրապետություն)
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Արգենտինայի Հանրապետություն
2021թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան