Վլադիմիր Կարապետյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1969թ. հուլիսի 5, ք․ Երևան

Կրթություն՝ 1986-1993թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արաբերեն լեզվի և գրականության մասնագետ

 

 

 

Աշխատանքային գործունեություն՝

1995-1996թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության ԱՊՀ երկրների բաժնի կցորդ

1996-1997թթ. Ուկրաինայում ՀՀ դեսպանության երրորդ, այնուհետև՝ երկրորդ քարտուղար

1997-1998թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության ԱՊՀ երկրների բաժնի պետի պաշտոնակատար

1998-1999թթ. ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության ԱՊՀ երկրների բաժնի պետ

1999-2001թթ. ՀՀ ԱԳՆ անվտանգության և սպառազինությունների վերահսկողության վարչության անվտանգության գծով համագործակցության բաժնի պետ

2001-2004թթ. Վրաստանում ՀՀ դեսպանություն, խորհրդական

2004-2006թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության մամուլի հետ կապերի բաժնի պետ

2006-2008թթ. ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ, մամուլի քարտուղար

2008-2013թթ. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, արտաքին հարաբերությունների պատասխանատու

2013-2019թթ. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

2019-2020թթ. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

2021թ. հունիսի 1-ից Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)

2023թ. մայիսի 19-ից համատեղության կարգով Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)

Դիվանագիտական աստիճան`

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Օտար լեզուներ՝

ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն և արաբերեն 

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու որդի և դուստր:

Աշխատանքային գործունեությունը

Մոլդովայի Հանրապետություն (նստավայրը՝ Կիև, Ուկրաինա)
2023թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Ուկրաինա
2021թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան