Ծննդյան թիվ և վայր՝ 1961թ. ապրիլի 9, ք․ Երևան
Կրթություն՝ 1978-1983թթ. Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետ, արաբական գրականություն և լեզու
1988-1992թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
1994-1995թթ. ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
Զինվորական ծառայություն՝
1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, զինվորական թարգմանիչ, Լիբիա
Աշխատանքային գործունեություն՝
1983-1991թթ. Բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության (ԱՕԿՍ) արտաքին կապերի բաժնի ռեֆերենտ, ավագ ռեֆերենտ
1991թ. մայիս-դեկտեմբեր ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարության արձանագրային բաժնի վարիչ
1992-1994թթ. ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի վարչության առաջին քարտուղար
1995-1996թթ. ՀՀ ԱԳՆ եվրոպական երկրների վարչության առաջին քարտուղար
1996-1998թթ. Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար
1999-2001թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկրորդ բաժնի վարիչ
2001-2002թթ. Իտալիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար
2002-2006թթ. Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, խորհրդական
2006-2008թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության խորհրդական
2008-2009թթ. Լիբանանում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար
2009-2010թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության խորհրդական
2010-2014թթ. Իրաքում ՀՀ դեսպանություն, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
2014-2017թթ. ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի տեղակալ
2017-2020թթ. Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, հյուպատոս
2020-2021թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական
2021-2024թթ. Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշխաբադ)
2024թ. հոկտեմբերի 31-ից Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Օտար լեզուներ՝
Ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:
Սիրիայի Արաբական Հանրապետություն
2024թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Թուրքմենստան
2021-2024թթ. Արտակարգ և լիազոր դեսպան