Վաղարշակ Հարությունյան

Ծննդյան թիվ և վայր՝  1956թ. ապրիլի 28, Ախալքալաք

Կրթություն՝  1978թ. Կիրովի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան

1991թ. Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիա (Լենինգրադ)

1998թ. Գլխավոր շտաբի ակադեմիա (Մոսկվա)

Աշխատանքային գործունեություն՝

1978-1990թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1991-1992թթ. ՀՀ ներքին գործերի փոխնախարար, զուգահեռաբար՝ ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

1992-1994թթ. ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ

1994-1999թթ. ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ

1999-2000թթ. ՀՀ պաշտպանության նախարար

2020թ. օգոստոսի 19-ից ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

2020թ. նոյեմբերի 20-ից մինչև 2021թ. հուլիսի 20-ը ՀՀ պաշտպանության նախարար

2022թ. հունվարի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)

Օտար լեզուներ՝

ռուսերեն, անգլերեն

Այլ տվյալներ՝

1994թ. ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

1996թ. ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի, ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ԽՍՀՄ-ի, ՌԴ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների կողմից ստացել է մեդալներ, շքանշաններ, բարձրագույն այլ պարգևներ:

Ընտանեկան կարգավիճակ`

Ամուսնացած է:

Աշխատանքային գործունեությունը

Ռուսաստանի Դաշնություն
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան