Ծննդյան թիվ և վայր՝ 1978թ. փետրվարի 1, ք. Երևան
Կրթություն՝ 1994-1999թթ. Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոն՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչի և թարգմանչի մասնագիտություն որակավորմամբ
2001-2004թթ. Թեհրանի պետական համալսարանի Գրականության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի Պարսից լեզվի և գրականության ամբիոնի մագիստրատուրա և ասպիրանտուրա, բանասիրական գիտությունների թեկնածու
2018թ. փետրվար-հուլիս ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջի դասընթաց
Աշխատանքային գործունեություն՝
2004-2006թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Իրանի բաժնի փորձնակ, ռեֆերենտ, այնուհետև՝ կցորդ և երրորդ քարտուղար
2006-2009թթ. Իրանում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար
2009-2011թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Իրանի բաժնի երրորդ քարտուղար, այնուհետև՝ Սահմանակից երկրների վարչության Իրանի բաժնի երկրորդ քարտուղար, բաժնի վարիչ
2011-2015թթ. Վրաստանում ՀՀ դեսպանության երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար, գործերի ժամանակավոր հավատարմատար
2015-2018թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության խորհրդատու
2018-2021թթ. Լեհաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, այնուհետև՝ խորհրդական, գործերի ժամանակավոր հավատարմատար
2021-2023թթ. ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար, այնուհետև՝ վարչության պետ
2023թ. սեպտեմբերի 22-ից Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)
2024թ. սեպտեմբերի 6-ից, համատեղության կարգով, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)
2024թ. սեպտեմբերի 11-ից, համատեղության կարգով, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում և Նեպալում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, արաբերեն, վրացերեն և թուրքերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի որդի և դուստր:
Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն (նստավայրը՝ Նյու Դելի, Հնդկաստանի Հանրապետություն)
2024թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն (նստավայրը՝ Նյու Դելի, Հնդկաստանի Հանրապետություն)
2024թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (նստավայրը՝ Նյու Դելի, Հնդկաստանի Հանրապետություն)
2024թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Հնդկաստանի Հանրապետություն
2023թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան