Ծննդյան թիվ և վայր՝ նոյեմբերի 8, 1972թ., ք. Կապան
Կրթություն՝ 1989-1994թթ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտության բաժին
1995-1997թթ. ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա, միջազգային հարաբերություններ
1999թ. ապրիլ-հոկտեմբեր Դիվանագիտական վերապատրաստման ծրագիր, Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոց, ԱՄՆ
Աշխատանքային գործունեություն՝
1994-1995թթ. ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի վարչության կցորդ
1997-1998թթ. ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության 3-րդ քարտուղար, արտահանման վերահսկման հարցերով պատասխանատու
1999-2000թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Եվրակառույցների բաժնի ԵՄ հարցերով պատասխանատու
2000-2001թթ. ՀՀ ԱԳՆ ԵՄ բաժնի վարիչ
2001-2004թթ. Բելգիայում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար
2004-2006թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ
2006-2010թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, 63-րդ ԳԱ 3-րդ Կոմիտեի փոխնախագահ (2008թ.), Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (CSW) փոխնախագահ (2007-2009թթ.)
2010-2012թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ
2012-2015թթ. Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության խորհրդական, փոխդեսպան, գործերի ժամանակավոր հավատարմատար
2015-2018թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպական միության բաժնի վարիչ
2018-2022թթ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ
2022-2023թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ
2023թ. հոկտեմբերի 23-ից Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի 2 դուստր: