Ծննդյան թիվ և վայր՝ 1976թ. հունվարի 11, ք. Երևան
Կրթություն՝ 1992-1997թ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժին
2002-2004թ. Հարավային Կալիֆորնիայի համալսարանի միջազգային հարաբերությունների դպրոց, միջազգային հարաբերությունների մագիստրոս
Մասնագիտական դասընթացներ՝ 2000թ. Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
2006թ. ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջ, Հռոմ, Իտալիա
Զինվորական ծառայություն՝
1997-1998թթ. ծառայություն ՀՀ Զինված ուժերում
Աշխատանքային գործունեություն՝
1997-2007թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար
2007-2010թթ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության երրորդ քարտուղար
2010-2012թթ. ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչություն ԱՄՆ և Կանադայի բաժնի երրորդ, ապա` երկրորդ քարտուղար
2012-2016թթ. ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ, ապա` առաջին քարտուղար
2016-2017թթ. ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի առաջին քարտուղար
2017-2018թթ. ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության 3-րդ բաժնի վարիչ
2018-2019թթ. ՀՀ ԱԳ նախարարի օգնական
2019-2023թթ. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
2023թ. դեկտեմբերի 6-ից Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)
2024թ. հուլիսի 29-ից, համատեղության կարգով, Քենիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)
2024թ. սեպտեմբերի 6-ից, համատեղության կարգով, Ջիբութիի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Օտար Լեզուներ՝
Ռուսերեն, անգլերեն, թուրքերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու որդի և դուստր:
Ջիբութի (նստավայրը՝ Ադիս Աբեբա, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն)
2024թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Քենիայի Հանրապետություն (նստավայրը՝ Ադիս Աբեբա, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն)
2024թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն
2023թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2019-2023թթ. Մշտական ներկայացուցիչ