Սուրեն Բաղդասարյան

Ծննդյան թիվ և վայր՝  1974թ. հունվարի 14, ք. Երևան

Կրթություն՝  1992-1997թթ. Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության ամբիոն՝ արևելագետ-բանասերի, թարգմանչի մասնագիտություն որակավորմամբ

1998թ. Կորեական հետազոտությունների դիպլոմ, Կյունհի համալսարան, Սեուլ, Կորեա

2000թ. Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ

2004-2005թթ. Միջազգային անվտանգության քաղաքականության 19-րդ դասընթաց, Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոն, Ժնև, Շվեյցարիա

Աշխատանքային գործունեություն՝

1997-2003թթ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, գիտական քարտուղար

2003-2007թթ. ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության Հյուսիսարևելյան և Հարավային Ասիայի երկրների բաժնի կցորդ, այնուհետև՝ երրորդ քարտուղար

2007-2010թթ. Չինաստանում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար

2010-2011թթ. ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնի երրորդ քարտուղար

2011-2015թթ. Ղազախստանում ՀՀ դեսպանության երրորդ, ապա՝ երկրորդ քարտուղար

2015-2016թթ. ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար, այնուհետև՝ բաժնի վարիչ

2016-2020թթ. Չինաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար

2020-2022թթ. ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հարավային Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի վարիչ

2022-2024թթ. ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետի պաշտոնակատար

2024թ. փետրվարի 15-ից Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)

2024թ. հոկտեմբերի 24-ից համատեղության կարգով Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)

2025թ. փետրվարի 3-ից, համատեղության կարգով, Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)

Դիվանագիտական աստիճան՝

Խորհրդական

Օտար Լեզուներ՝

Անգլերեն, թուրքերեն, ռուսերեն, գերմաներեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած չէ:

Աշխատանքային գործունեությունը

Ֆիլիպինների Հանրապետություն (նստավայրը՝ Հանոյ, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն)
2025թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Լաոս Ժողովրդավարական Հանրապետություն (նստավայրը՝ Հանոյ, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն)
2024թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
2024թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան