Ծննդյան թիվ և վայր՝ 1971թ. դեկտեմբերի 19, ք. Երևան
Կրթություն՝ 1988-1993թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ինժեներ-՝լեկտրամեխանիկ
2000թ. Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում դասընթաց (Նիդերլանդներ)
2001թ. Ջ. Մարշալի անվան Եվրոպական անվտանգության կենտրոնում դասընթաց (Գերմանիա)
2007թ. ՄԱԿ-ի զինաթափման կրթաթոշակի ծրագիր
Աշխատանքային գործունեություն՝
1998-2001թթ. ԱԳՆ ՍՎԱԽ բաժանմունքի վերիֆիկացիայի համակարգման բաժնի կցորդ
2001-2003թթ. ԱԳՆ ՍՄՎԱ վարչության սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի 3-րդ քարտուղար
2003-2006թթ. Ավստրիայում ՀՀ դեսպանության և ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության 2-րդ քարտուղար
2006-2007թթ. ԱԳՆ ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի 1-ին քարտուղար
2007-2010թթ. ԱԳՆ ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչ
2010-2011թթ. Իտալիայում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար
2011-2014թթ. Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական
2014-2017թթ. ԱԳՆ աշխատակազմի քարտուղարության խորհրդական
2017-2021թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
2021թ. փետրվար-հուլիս ԱԳՆ քարտուղարության խորհրդական
2021-2024թթ. ԱԳՆ գլխավոր քարտուղար
2024թ. մարտի 1-ից Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)
2024թ. հուլիսի 29-ից, համատեղության կարգով, Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Օտար Լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտ (նստավայրը՝ Վատիկան, Վատիկան Քաղաք-Պետություն)
2024թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան
Վատիկան Քաղաք-Պետություն
2024թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան