Մարիամ Գևորգյան

Ծննդյան թիվ և վայր՝  1983թ. հոկտեմբերի 19, ք. Երևան

Կրթություն՝  2000-2005թթ. Ռուսաց լեզվի, ռուս գրականության և օտար լեզուների ֆակուլտետ, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

2015թ. Չինարեն լեզվի դասընթաց, BICC, Պեկին

2016թ. Օտարերկրյա դիվանագետների համար դասընթաց, Չիլիի «Անդրես Բեյո» դիվանագիտական ակադեմիա

Աշխատանքային գործունեություն՝

2006-2010թթ. ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժնի ռեֆերենտ

2010-2011թթ. ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության ռեֆերենտ

2011-2012թթ. Արգենտինայում ՀՀ դեսպանության փորձագետ

2012-2013թթ. ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության ռեֆերենտ

2013-2015թթ. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության փորձագետ

2015-2019թթ. ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժնի երրորդ քարտուղար

2019-2022թթ. Իսպանիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

2022-2023թթ. ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժնի առաջին քարտուղար

2023-2024թթ. Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները կատարող

2024թ. մայիսի 31-ից Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո)

2025թ. մայիսի 12-ից, համատեղության կարգով, Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո)։

2025թ. մայիսի 12-ից, համատեղության կարգով, Պարագվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո)։

Օտար Լեզուներ՝

Իսպաներեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած չէ:

Աշխատանքային գործունեությունը

Բոլիվիա (նստավայրը՝ Մոնտեվիդեո, Ուրուգվայ)
2025թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Պարագվայի Հանրապետություն (նստավայրը՝ Մոնտեվիդեո, Ուրուգվայ)
2025թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Ուրուգվայ
2024թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան