Ծննդյան թիվ և վայր՝ 1959թ. դեկտեմբերի 22, ք. Երևան
Կրթություն՝ 1976-1980թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
Զինվորական ծառայություն՝
1981-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում
Աշխատանքային գործունեություն՝
1980-1981թթ. տնտեսագետ, Մոլդովայի Ռիբնիցա քաղաքի ցեմենտ-շիֆեր գործարան
1983-1986թթ. Մասիսի շրջանի «Հայէլեկտրամեքմատ» միավորման ավագ տնտեսագետ
1989-1997թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
1997-2001թթ. «Հայագրոբանկ»-ի խորհրդի նախագահ
1998թ. «ԱՐՍՕՅԼ» ՀՁՓԲԸ հիմնադիր բաժնետեր
1999-2001թթ. Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրներ ագրոարդյունաբերական բանկերի միջպետական ասոցիացիայի փոխնախագահ
2000-2003թթ. ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2001-2003թթ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
2003-2007թթ. ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ
2012-2017թթ. ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի անդամ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի անդամ
2021-2024թթ. ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի անդամ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ
2024թ. օգոստոսի 14-ից Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)
Պարգևատրումներ՝
1998թ. Մոսկվայի 850-ամյակի մեդալ
2005թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Համագործակցություն» շքանշան
2006թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
2015թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնալուծված է, ունի երկու զավակ: