Ծննդյան թիվ և վայր՝ հուլիսի 15, 1984թ․, ք․ Երևան
Կրթություն՝ 2001-2005թթ. Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ, իրանագիտության ամբիոն, բակալավր
2007-2009թթ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Միջազգային գիտակրթական կենտրոն, քաղաքագիտության ամբիոն, մագիստրատուրա
2010-2011թթ. ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց
2011թ. Թաֆթս համալսարան, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, «Հանրային դիվանագիտություն» դասընթաց (Բոստոն, ԱՄՆ)
Զինվորական ծառայություն՝
2005-2007թթ. ծառայություն ՀՀ զինված ուժերում
Աշխատանքային գործունեություն՝
2009-2011թթ. ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչությունների առաջին կարգի մասնագետ
2011թ. ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության Իրանի բաժնի կցորդ
12.2012-03.2013թթ. Իրանում ՀՀ դեսպանությունում կարճատև գործուղում
03.2013-09.2014թթ. Իրանում ՀՀ դեսպանության կցորդ, դրվել են նաև հյուպատոսի պարտականությունները
09.2014-10.2017թթ. Իրանում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար
10.2017-01.2018թթ. ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության Իրանի բաժնի 3-րդ քարտուղար
01.2018-07.2018թթ. ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության Իրանի բաժնի 2-րդ քարտուղար
02.2018-04.2018թթ. գործուղում ՀՀ նախագահի աշխատակազմ
07.2018-08.2019թթ. գործուղում ՀՀ վարչապետի աշխատակազմ, արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
2019թ. հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի քարտուղար
08.2019-10.2019թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության դիվանագիտական գրագրության համակարգման բաժնի 2-րդ քարտուղար
10.2019-05.2021թթ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար
05.2021-09.2022թթ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար
09.2022-03.2023թթ. ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ և Կանադայի բաժնի 1-ին քարտուղար, դրվել են նաև բաժնի վարիչի պարտականությունները
03.2024-05.2024թթ. ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ և Կանադայի բաժնի վարիչ
04.2023-05.2024թթ. վերապահվել են նաև նույն վարչության պետի պարտականությունները:
05.2024-10.2024թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
2024թ. հոկտեմբերի 31-ից Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)
Պարգևներ՝
2022թ. ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու և անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ շնորհակալագրով:
2023թ. բարեխիղճ և պարտաճանաչ աշխատանքի համար պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ շնորհակալագրով:
Օտար լեզուներ՝
Անգլերեն, պարսկերեն, ռուսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Իրանի Իսլամական Հանրապետություն
2024թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան