Արման Խաչատրյան

Ծննդյան թիվ և վայր՝  հունիսի 10, 1979թ․, Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղարքունիք

Կրթություն՝  1995-1997թթ. «Գլաձոր» կառավարման համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

1999-2003թթ. Երևանի պետական համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, քաղաքագիտության բաժին

2003-2005թթ. Երևանի պետական համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, քաղաքագիտության բաժնի մագիստրատուրա

2005թ. Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ «Քլինգենդայլ», Հաագա

2006թ. ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի հայցորդ

2011թ. Եվրոպայի քոլեջ, Բրյուգե

2012թ. ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Հռոմ

2019թ. Ռազմավարական հետազոտությունների NESA կենտրոն, Պաշտպանության ազգային համալսարան, Վաշինգտոն

Զինվորական ծառայություն՝

1997-1999թթ. ծառայություն ՀՀ զինված ուժերում

Աշխատանքային գործունեություն՝

2004-2006թթ. ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի կցորդ

2006-2007թթ. ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի երրորդ քարտուղար

2007-2010թթ. Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության երրորդ քարտուղար, Բրյուսել

2010-2013թթ. ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի երկրորդ քարտուղար

2013-2014թթ. Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, Ստրասբուրգ

2014-2017թթ. Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ

2017-2018թթ. ԱԳՆ աշխատակազմի քարտուղարության առաջին քարտուղար

2018-2020թթ. ԱԳ նախարարի օգնական

2020-2021թթ. Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար

2020-2021թթ. ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետի պաշտոնակատար

2018-2021թթ. ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, դասախոս

2021-2024թթ. Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)

2024թ. հոկտեմբերի 25-ից Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)

Տպագրված աշխատություններ՝

«Բանակցությունները բազմակողմ հարթակներում», Երևան, Հայաստանի դիվանագիտական դպրոց (2020թ.)

«Դիվանագիտական թղթակցության հայերեն-անգլերեն ուղեցույց», Երևան, Բավիղ (2006թ.)

«Ազգայնականությունը Եվրոպայում XX դարի վերջին», Երևան, Զանգակ-97 (2004թ.)

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Աշխատանքային գործունեությունը

Ֆրանսիական Հանրապետություն
2024թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան



ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2021-2024թթ. Մշտական ներկայացուցիչ